Facebook   Twitter
 
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը (Լուսանկարներ)

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը (Լուսանկարներ)

13 Հունիսի 2018 - 20:27
Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, նա վստահություն է հայտնել, որ նման փոխազդեցությունն առավել բացառիկ կդառնա:

«Կարծում եմ, որ բոլորը և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում գոհ են հարաբերությունների այս զարգացումից: Հուսով ենք, որ այդ հարաբերությունները կզարգանան առավել արդյունավետ կերպով՝ հիմնվելով երկու ժողովուրդների և պետությունների հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հանդեպ հարգանքի վրա: Դա շատ կարևոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

ՌԴ նախագահն առաջին հերթին ընդգծել , որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումները միշտ պահանջված են:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են:

Առաջինը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ մեծամասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկը:

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ:

Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում:

Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանուհն շաբաթվա մեջ երկու անգամ հղիացել է
21 Հունվարի 2019 - 18:17
Բրիտանուհի Բեաթա Բիենիասը շաբաթվա մեջ երկու անգամ հղիացել է՝ արհեստական և բնական ճանապարհներով։ Մինչ այդ զույգը ութ տարի չի կարողացել երեխա ունենալ՝ գրում է The Mirror-ը։
Պիատեկի՝ Միլան տեղափոխության հարցը կորոշվի առաջիկա 48 ժամվա ընթացքում
21 Հունվարի 2019 - 18:13
«Ջենոայի» սպորտային տնօրեն Ջորջո Պերինետին պատմել է հարձակվող Կշիշտոֆ Պիատեկի՝ «Միլան» տեղափոխության բանակցությունների մասին:
Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ և գողացել նրա ոսկյա շղթան
21 Հունվարի 2019 - 18:10
ունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երևանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով:
Mahan Air ավիաընկերությանն արգելված է թռիչքներ իրականացնել Գերմանիա
21 Հունվարի 2019 - 18:03
Երկուշաբթիից իրանական Mahan Air ավիաընկերությանն արգելված է թռիչքներ իրականացնել Գերմանիա: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Գերմանիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սանկտ Պետերբուրգում բանանների մեջ 50 կգ կոկաին է հայտնաբերվել
21 Հունվարի 2019 - 17:53
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում բանանների կոնտեյներների մեջ 47 մամլած աղյուս է հայտնաբերվել, որոնց մեջ մոտ 50 կգ կոկաին է եղել, գրում է Gazeta.ru-ն:
Ստեփանավանում 550 մլն դրամ նպաստների հափշտակության քրեական գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
21 Հունվարի 2019 - 17:47
Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների եւ «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Արոնյանը, Մելքումյանը և Դանիելյանը կմասնակցեն Ջիբրալթարի մրցաշարին
21 Հունվարի 2019 - 17:44
Հունվարի 22-ից 31-ը Ջիբրալթարում կայանալիք «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը:
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
21 Հունվարի 2019 - 17:42
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Ոստիկանները բերման ենթարկեցին կասկածյալին
21 Հունվարի 2019 - 17:35
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 19-ին, ժամը 16.35-ին, Բուրաստան գյուղից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ամատունի Գ.-ին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26027
 
Լրահոս`