Facebook   Twitter
 
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների տուգանքների համաներումը տարածվելու է բոլորի վրա. Զեյնալյան

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների տուգանքների համաներումը տարածվելու է բոլորի վրա. Զեյնալյան

13 Հունիսի 2018 - 20:50
Վարչական իրավախախտումների համաներման մասին օրենքի նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում և շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

Պատգամավորի հետաքրքրվեց՝ համաներումը տարածվելո՞ւ է Ջավախքի հայ քաղաքացիների վրա, ովքեր վրացական համարանիշով մեքենաներով երթևեկել են Երևանում, որովհետև կան Ջավախքի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույնպես ունեն խոշոր չափի տուգանքներ: Պատգամավորը հայտնեց, որ Ջավախքի հայ քաղաքացիները միայն սույն թվականի հունիսի 4-ին են իրազեկվել այդ տուգանքների մասին:

Արտակ Զեյնալյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, շեշտեց, որ համաներումը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, անկախ ազգությունից, առանց որևէ խտրականության: «Բոլորը, ովքեր ունեն վարչական իրավախախտումներ, նրանց վրա դա կտարածվի»,- նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ժամկետների հետ կապված այս պահին ոչինչ չի ասի, որովհետև հարցը պետք է քննարկվի կառավարությունում և կայացվի քաղաքական որոշում: «Մենք նախատեսում ենք նաև որոշակի մեխանիզմների սահմանում, որ ժամանակի հատվածը սպառվելուց հետո այդ վարչական տուգանքն այլևս որևէ մեկի վրա ծառացած չմնա: Նախատեսվում է համաներում, որը տարածվելու է բոլորի, այդ թվում՝
Ջավախքի բնակիչների վրա»,- ընդգծեց Զեյնալյանը:

Շիրակ Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին կարևոր հայտարարության համար՝ նկատելով, որ ինքն ամենևին իրավախախտներին խրախուսելու կողմնակից չէ: «Բայց կա հանգամանք, և մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքները: Սա սկզբունքային նշանակություն ունի, դրա համար ես կառավարությանն առաջարկելու եմ, որ ջավախքցիների մասով հաշվի առնեն հունիսի 4-ի ժամկետը, որովհետև այդ օրվանից է մարդկանց իրազեկվել, և մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց վրա բավականին տուգանքներ են կուտակվել»,- ասաց Թորոսյանը:

Արտակ Զեյնալյանը հստակեցրեց, որ իրենք առաջնորդվելու են նրանով, թե երբ է կայացվել վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էրիկը ցույց է տվել գեղեցկուհի ընտրյալին
18 Օգոստոսի 2018 - 21:43
Էրիկն այն երգիչերից է, ում երգերի ներքո մարդիկ սիրահարվում են, սեր խոստովանում:
Էներգետիկները ալկոհոլի հետ միասին մեծացնում են վտանգին հակվածությունը
18 Օգոստոսի 2018 - 21:36
Էներգետիկները ալկոհոլի հետ միասին մեծացնում են վտանգին հակվածությունը: Այս մասին նշված է Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտանականների խմբի անցկացրած հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Psychiatric Research-ում:
Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
18 Օգոստոսի 2018 - 21:30
Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ, ռազմատենչ և դաժան։
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
18 Օգոստոսի 2018 - 21:21
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Իսպանիայում ձերբակալել են թմրանյութերի մատակարարների խմբի, որից 7 տոննա հաշիշ են բռնագրավել
18 Օգոստոսի 2018 - 21:10
Իսպանիայի ոստիկանությունը Մալագա նահանգում չեզոքացրել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող միջազգային խմբի, բռնագրավվել է 7 տոննա հաշիշ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի հաղորդագրությանը:
«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր». Թանդիլյանը՝ իր և իր կուսակիցների` հարթակում չլինելու մասին
18 Օգոստոսի 2018 - 21:03
«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով:
Արթուր Գևորգյան. Ո՛չ սպորտի նախարարությունը և ո՛չ ՀՕԱԿ-ն իրավունք չունեն միջամտելու բռնցքամարտի ֆեդերացիայի գործերին
18 Օգոստոսի 2018 - 21:00
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության հնչեցրած մեղադրանքներին` կապված ՀԲՖ նախագահի վերջին ընտրություններին:
Նազենի Հովհաննիսյանը՝ կարճ կիսատաբատով ու ռետրո ոճում
18 Օգոստոսի 2018 - 20:53
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, կիսվում տպավորություններով:
Ֆարոյան կղզիներում տեղի է ունեցել ավանդական կետորսությունը՝ ծովը պատելով արյան կարմիրով
18 Օգոստոսի 2018 - 20:52
Շոտլանդիայից 320 կմ դեպի հյուսիս ընկած Ֆարոյան կղզիներում տեղի ունեցած կետորսության լուսանկարները բողոքի նոր ալիք են բարձրացրել կենդանիների պաշտպան ակտիվիստների և բնապահպանների շրջանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12856
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. Բացառիկ երևույթ
Հասարակություն, Բնապահպանություն