Facebook   Twitter
 
Ես տեղյակ չեմ եղել. պաշտպանության նախարարը՝ բանակում հայտնաբերված չարաշահումների մասին

Ես տեղյակ չեմ եղել. պաշտպանության նախարարը՝ բանակում հայտնաբերված չարաշահումների մասին

13 Հունիսի 2018 - 21:26
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, թե տեղյակ չէ պաշտպանության նախարարությունում հայտնաբերված խարդախությունների եւ չարաշահումների մասին:
Նշենք, որ այսօր Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ մի շարք պաշտոնյաների: Այս գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2016 թվականը Դավիթ Տոնոյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Հարցին՝ տեղյա՞կ է եղել այս գործընթացներից, պատասխանել է. «Ոչ, ես տեղյակ չեմ՝ կոնկրետ ինչ գործընթացներ են իրականացվել, այլ ուղղություն է եղել, առաջին տեղակալի հետ կապ չի ունեցել... Հիմա ավելի շատ ուշադրություն եմ դարձնում այդ հարցերին: Հատուկ հանձնարարություններ են տրված, նշանակված են նոր փոխնախարարներ, շուտով գնումների հետ կապված կլինի նոր դեպարտամենտի պետ, իրենց առաջին խնդիրն է լինելու նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը»:

Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հնարավոր է պաշտպանության ոլորտում կոռուպցիան հասցնել նվազագույնի: Հարցին՝ դրա համար միայն քաղաքական կա՞մք է հարկավոր, եւ այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէր արվում, նախարարն արձագանքել է. «Ես նախկինում էլ եմ մի քանի անգամ ասել եւ հիմա էլ եմ ասում՝ եկեք ինքս իմ մասին խոսեմ»:
 
Նմանատիպ նորություններ
Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին
16 Հոկտեմբերի 2018 - 22:05
Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report-ին, որի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է «առանց գրավյալ տարածքների վերադարձի»:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
16 Հոկտեմբերի 2018 - 16:57
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:
Տեղի է ունեցել չհայտարարված այց Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր
16 Հոկտեմբերի 2018 - 10:51
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ
15 Հոկտեմբերի 2018 - 13:02
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ, մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել
14 Հոկտեմբերի 2018 - 17:27
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
«Տանկերի ինչ քանակ ուզում է լիներ, Տիգրանը կոչնչացներ». Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան
14 Հոկտեմբերի 2018 - 14:12
Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան: Ջեբրայիլում նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանը թշնամու հարձակման ժամանակ նետվել է առաջնագիծ ու կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ: «Կյանքով լեցուն, հումորով, տունն ուրախություն բերող»,- այսպես է որդուն բնութագրում հերոսի մայրը՝ Գոհար Աբգարյանը:
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 100 անգամ. Արցախի Պն
13 Հոկտեմբերի 2018 - 14:23
Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Պատերազմ և խաղաղություն. ռազմադաշտի կանայք (Տեսանյութեր)
13 Հոկտեմբերի 2018 - 11:59
Սիսիանից կամավոր` 59-ամյա Նեկտար Օհանյանը նախընտրել է պահել իր համազգեստը: Այս մասին գրում է chai-khana.org կայքը:
Պատերազմ և խաղաղություն. ռազմադաշտի կանայք (Տեսանյութ)
13 Հոկտեմբերի 2018 - 11:48
Սիսիանցի 65-ամյա Մարիետա Խաչատրյանը 26 տարի զինվորական համազգեստ է կրում: Մասնագիտությամբ ինժեներ Խաչատրյանը 1990-ականների սկզբին միացել է Ղարաբաղյան պատերազմին` առանց գիտակցելու, թե որքանով է այդ որոշումը փոխելու իր կյանքը: Այս մասին գրում է chai-khana.org կայքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 196
 
Լրահոս`