Facebook   Twitter
 
Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան

Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան

13 Հունիսի 2018 - 22:56
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Նախագահի աշխակազմից NEWS.am-ից հայտնում են, որ նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը եւ մեր ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

 
Նմանատիպ նորություններ
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
17 Օգոստոսի 2018 - 00:02
Արևմտյան աշխարհում նորընտիր կամ նորանշանակ պաշտոնյային ջենտլմենական համաձայնությամբ տրվում է խորհրդանշական 100 օր՝ լուռ աշխատելու և ցավոտ հարցերից խուսափելու համար:
2.5 մլրդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 մլրդ ունեցվածքի տեր մարդ լինել. Ռոբերտ Քոչարյանը՝ իր կարողության մասին
16 Օգոստոսի 2018 - 23:30
Քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող մարդ լինել ընդհանրապես:
2.5 մլրդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 մլրդ ունեցվածքի տեր մարդ լինել. Ռոբերտ Քոչարյանը՝ իր կարողության մասին
16 Օգոստոսի 2018 - 23:24
Քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող մարդ լինել ընդհանրապես:
Եթե կա հեղափոխություն, կա նաև հակահեղափոխություն․ Քոչարյան
16 Օգոստոսի 2018 - 23:18
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է․ «Ես հասկանում եմ, որ կա իշխանութուն, որը ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ ունենալ այլ կարծիք և հնչեցնել այդ կարծիքը, այսօր ես դա եմ անում․ ինչու՞ եք խառնվել իրար, ինչու՞ եք խանգարում։
Մեր իշխանության օրոք Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու. Ա. Միրզոյանը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին
16 Օգոստոսի 2018 - 23:13
Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ։
Ես չեմ համարում, որ դա եղել է հեղափոխություն. Ռոբերտ Քոչարյանը՝ հայաստանյան վերջին իրադարձությունների մասին
16 Օգոստոսի 2018 - 22:48
Ես հասկանում եմ, որ կա իշխանություն եւ ունի իր մոտեցումները, բայց մեր ժողովուրդը պետք է նաեւ այլ կարծիք լսի: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ
16 Օգոստոսի 2018 - 22:26
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,- այսօր «Երկիր մեդիա» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ինքը Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ (Տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 22:10
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, որում իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է՝ համարե՛ք, որ վերադարձել եմ:
Այն ինչ տեղի ունեցավ ապրիլին՝ բացառիկ էր և արժանի գովաբանության. Ճապոնիայի դեսպան
16 Օգոստոսի 2018 - 21:27
Օգոստոսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիզաոր դեսպան Ջուն Յամադային:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4462
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական