Facebook   Twitter
 
«Ժամանակ». Ով է խախտել Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը

«Ժամանակ». Ով է խախտել Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը

14 Հունիսի 2018 - 09:14
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռեւս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար:
Եվ պատճառն այն չէ, որ Բարեգործության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է: Ի վերջո, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր:

Իսկ օրենքի փոփոխությունները ենթադրում են բարեգործական նախաձեռնությունների վերահսկողության էական աճ, մասնավորապես քաղաքականության հետ առնչության մասով: Հասկանալի է, թե ինչու է դրան կտրուկ դեմ «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ այդ ուժը հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վրա է կառուցված, դա է հիմնական «քաղաքական կապիտալը», եւ հետեւաբար այն կտրելու պարագայում կառաջանա նոր պայմաններում մրցակցային նոր, արդեն ավելի քաղաքական ռեսուրսի անհրաժեշտություն:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ իրավիճակի վերաբերյալ դեռեւս չեն արտահայտվել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ սա էական է այն պատճառով, որ գործնականում հենց նրանց միջեւ է այն քաղաքական համաձայնությունը, որի շրջանակում Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածուին եւ նաեւ մաս կազմել կառավարությանը: Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան համաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետեւում հանդիպմանը կամ հանդիպումներում, պարզ չէ: Բայց հարց է առկա իհարկե՝ կարո՞ղ էին նրանք չքննարկել, այսպես ասած, հետհեղափոխական կամ կառավարական գործունեության շրջանի հարցեր, խաղի կանոններ, հարաբերություններ եւ այլն:

Այսինքն՝ դեռեւս պարզ չէ՝ Բարեգործության մասին օրենքը ԱԺ ներկայացնե՞լն է պայմանավորվածությունների խախտում, թե՞ «Ծառուկյան» դաշինքն է դրանք խախտում՝ դուրս գալով այդ նախաձեռնության դեմ, որն, ի վերջո, Հայաստանում ընտրական համակարգի ռեֆորմի կարեւոր տարրերից եւ քաղաքական դաշտի ու կյանքի առողջացման կարեւորագույն նախաձեռնություններից մեկն է՝ ինչ շարժառիթով էլ որ այն հեղինակել է նախորդ կառավարությունը:

Իրավիճակն այս մասով քիչ թե շատ պարզ կարող է դառնալ, երբ թե՛ խնդրի, թե՛ ընդհանրապես ավելի լայն քաղաքական բնույթի հարաբերությունների առնչությամբ կարտահայտվեն Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը, թեեւ Փաշինյանն ինչ-որ իմաստով «ավանսով» արտահայտվեց հունիսի 7-ին կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում՝ հայտարարելով, թե որեւէ մեկը թող չմտածի, որ լավություն է արել իր օգտին քվեարկելով: Սա կարո՞ղ էր լինել պայմանավորված այն հանգամանքով, որ Փաշինյանը ստացել էր որոշակի պայմանների վերաբերյալ պահանջներ, թե՞ նա գիտեր, որ վաղ թե ուշ ստանալու է կամ ստանալու է հենց Բարեգործության մասին օրենքի պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Շիրակի նախկին մարզպետ, բավականին մեծ ունեցվածքի տեր Կարեն Սարուխանյանը ևս դիմելու է, որ բնակվարձ ստանա պետությունից
19 Հունվարի 2019 - 10:21
«Երևանում բնակարանի վարձի փոխ­հատուցում ստանալու համար դիմելու է նաև Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Կարեն Սարուխանյանը:
Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար. «Ժամանակ»
19 Հունվարի 2019 - 10:12
«Ժամանակ» թերթը գրում է.
«168 ժամ». Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել այն քաղաքացիներին, որոնք երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտում­ներ և չեն վճարել տու­գանքները
19 Հունվարի 2019 - 09:49
«Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կար­միր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտում­ներ և դրանց համար ծանուցված տու­գանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն:
«Ժողովուրդ». Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա
19 Հունվարի 2019 - 09:43
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Ռուբեն Վարդանյանը կմտնի ՎՎՎԳ տնօրենների խորհրդի կազմի մեջ
19 Հունվարի 2019 - 09:33
Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Վերլուծական վարկային վարկանշային գործակալության (ՎՎՎԳ) տնօրենների խորհրդի կազմ մտնելու առաջարկը։
«Ժամանակ». ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պաշտոն կստանա ԱԳՆ-ում
19 Հունվարի 2019 - 09:28
«Ժամանակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1456
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն