Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Հովհաննես Թամամյանը սլաքներն ուղղում է նախկին ոստիկանապետի ուղղությամբ

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Հովհաննես Թամամյանը սլաքներն ուղղում է նախկին ոստիկանապետի ուղղությամբ

14 Հունիսի 2018 - 09:17
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը:
2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, եւ նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն, ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»:

Նա նաեւ խորհուրդ է տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Իսկ որ ամենաուշագրավն է, թավշյա հեղափոխության մասին խոսելիս Թամամյանն ասել է.«Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
100 տոկոսով թանկացել են ավիատոմսերի գները
18 Օգոստոսի 2018 - 10:28
«Հրապարակ» թերթը գրում է.«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:
«Ժողովուրդ». Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև
18 Օգոստոսի 2018 - 09:43
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հրապարակ». Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով
18 Օգոստոսի 2018 - 09:41
«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:
«Հրապարակ». ԲՀԿ–ական փոխվարչապետը եւ դիսկոմֆորտի մեջ է
18 Օգոստոսի 2018 - 09:28
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարեւոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որեւէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ժողովուրդ». Ընտրակաշառք տալու համար՝ ազատազրկում. փոփոխություններ քրեական օրենսգրքում
18 Օգոստոսի 2018 - 09:27
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկում է ընտրակաշառք տալու համար վարչական պատասխանատվության փոխարեն սահմանել նաև ազատազրկում:
«Ժողովուրդ». ԱԺ պատգամավորի եղբայրը 18 տարի Արմաշի գյուղապետն է. ի՞նչ ստուգումներ են իրականացվել գյուղապետարանում
18 Օգոստոսի 2018 - 09:25
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանը հայտնվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը վերջերս այս գյուղապետարանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել:
«Հրապարակ». ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է
18 Օգոստոսի 2018 - 09:12
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արեւմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը:
«Հրապարակ». Հարավկովկասյան երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվում
18 Օգոստոսի 2018 - 09:00
Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝ համակարգիչներ։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Երևանի ավագանու ընտրությունների՝ ժամանակացույցը
17 Օգոստոսի 2018 - 10:02
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1319
 
Լրահոս`