Facebook   Twitter
 
Պրոֆեսոր Ների Օքսմանը լքել է Բրեդ Փիթին հանուն միլիարդատիրոջ

Պրոֆեսոր Ների Օքսմանը լքել է Բրեդ Փիթին հանուն միլիարդատիրոջ

14 Հունիսի 2018 - 10:21
Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է ավելի հաճախ թույլատրել Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպումները, ինչի կապակցությամբ մենք դերասանին շնորհավորում ենք։ Սակայն այսօր Page Six-ը գրում է, որ դերասանի անձնական կյանքում խնդիրներ կան (իսկ ո՞ւմ կյանքում դրանք չկան)։
Հիշեցնենք, որ Բրեդը հանդիպում էր 42-ամյա Ների Օքսմանի հետ, որի մասին հայտնի է այն, որ նա ծնվել է Իսրայելում ու ապրում է ԱՄՆ-ում։

Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի աշխատանքները ներկայացված են Փարիզի, Վիեննայի, Բոսթոնի, Նյու Յորքի թանգարաններում։ Փիթն ու նա ընդհանուր կիրք ունեն ճարտարապետության հանդեպ, ինչն էլ մտերմացրել է նրանց։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

Եվ ահա անցած հանգստյան օրերին Ներիին Փարիզում տեսել են 52-ամյա ֆինասնագետ ու ձեռներեց Բիլլ Էքմանի հետ։ Էքմանը, որը հիմնել է Pershing Square Capital Management ֆոնդը, ազատ ժամանակ շատ է սիրում թենիս խաղալ։ Անցած հանգստյան օրերին նա մասնակցել է սիրողական մրցաշարերից մեկին։ Ներին էլ եկել էր դիտելու այդ խաղը, իսկ խաղից հետո նա Էքմանի հետ միասին երեկույթի է մասնակցել։

«Բիլլը և՛ հանդիպումն է հաղթել, և՛ աղջկա սիրտն է գրավել։ Բրեդ Փիթին թենիս է պետք սովորել ու Էքմանի մակարդակի կրթություն ունենալ, եթե նա ուզում է իր կողքին տեսնել նման փայլուն ինտելեկտուալ կնոջ, ինչպիսին է Ներին»,-մեկնաբանել է այդ նորությունը մոտ կանգնած աղբյուրը։

Էքմանի անձնական կյանքի մասին հայտնի է այն, որ նա 1994-ին ամուսնացել է Հարվարդի համալսարանի շրջանավարտուհի, լանդշաֆտային դիզայներ Կարեն Էնն Հերսկովիցի հետ, որից երեք երեխա ունի։ Իսկ 2016-ի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ ամուսինները բաժանվել են։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երգչուհի Ռիհանան խոստովանել է, որ գողություն է անում բարերում
19 Հունիսի 2018 - 18:35
ԱՄՆ-ում հայտնի «Գրեմ Նորթոնի շոու»-ի ժամանակ հեռուստահաղորդավարը ուշադրություն է դարձրել սոցցանցերում հրապարակված մի քանի լուսանկարների, որոնցում Ռիհանան բարից դուրս է գալիս՝ բաժակը ձեռքին՝ գրում է telegraf.com.ua-ը:


Կիսամերկ Անաստասիա Վոլոչկովան պարծեցել է իր ծաղկեփնջով
19 Հունիսի 2018 - 16:47
Անաստասիա Վոլոչկովան չի ննջում))) Իսկ նրա միկրոբլոգը պարզապես հեղեցված է տարբեր թեմաներով լուսանկարներով, բայց բնականաբար բոլորի հերոսուհին հենց ինքն է։
Հայտնի է՝ երբ բեմ կվերադառնա Շառլ Ազնավուրը. AFP
19 Հունիսի 2018 - 12:37
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն առողջական խնդիրների ու ձեռքը կոտրելու պատճառով չեղարկել էր համաշխարհային շրջագայության շրջանակում մայիսին կայանալիք համերգները, մտադիր է մոտ ապագայում բեմ վերադառնալ:
Շողեր Թովմասյանի եւ ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի զվարճալի լուսանկարը
19 Հունիսի 2018 - 12:00
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջի story բաժնում նոր լուսանկար է տեղադրել: Իր հրապարակած լուսանկարում դերասանուհին ամուսնու՝ շոումեն՝ Գրիշա Աղախանյանի հետ է:
Սիլվա Հակոբյանը կտրուկ փոխել է սանրվածքը
19 Հունիսի 2018 - 10:51
Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր Instagram-ի էջի Story հավելվածում, որտեղ ի դեպ, ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել:
Սպանվել է ռեփեր XXXTentaction-ը
19 Հունիսի 2018 - 10:45
Ամերիկացի 20-ամյա ռեփեր XXXTentaction-ը (Ջասեյ Դուեյն Օնֆրոյը) մահացել է մահափորձի հետևանքով ստացած վիրավորումների արդյունքում։
Մերի Հակոբյանի հրապուրիչ տեսանյութը հանգստից
18 Հունիսի 2018 - 22:57
Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում օգտատերերի հետ հաճախ կիսվում է տեսանյութերով, լուսանկարներով ու սելֆիներով; Այս անգամ նա իր 90 հազարից ավելի հետեւորդներին ներկայացրել է տեսանյութ, որում ցույց է տալիս իր հանգիստը Ֆրանսիայում, Միջերկրական ծովի ափին գտնվող Կանն քաղաքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 598
 
Լրահոս`