Facebook   Twitter
 
Առկա իրավիճակից ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և քննարկեն հարցերը. ԿԳ նախարարը հանդիպել է ՇՊՀ ուսանողների և դասախոսների հետ

Առկա իրավիճակից ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և քննարկեն հարցերը. ԿԳ նախարարը հանդիպել է ՇՊՀ ուսանողների և դասախոսների հետ

14 Հունիսի 2018 - 10:40
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Հունիսի 13-ի երեկոյան Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հիշեցնենք, որ Շիրակի համալսարանում արդեն երկար ժամանակ լարված իրավիճակ է տիրում: Ամեն ինչ սկսվեց, երբ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունները սրվեցին՝ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ռեկտորն ազատել էր աշխատանքից: Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի՝ համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ էին սկսել, ամիսներ անց աշխատանքից հեռացվել էր նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո մայիսի 15-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, հրաժարական էր տվել, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լարվածությունը չսրելու նպատակով նախարարը խնդրել էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին քննարկել աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման հարցը, սակայն այս ընթացքում դասախոսներն աշխատանքի չվերականգնվեցին՝ այդպես էլ բուհում իրավիճակը թողնելով լարված:

Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է բոլոր կողմերի հետ՝ առանձին-առանձին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ ինքը Գյումրի է եկել որպես միջնորդ՝ քանի որ պաշտոնապես իրավունք չունի միջամտելու բուհի ներքին խնդիրներին:

«Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, դա արվում է սուր կերպով, և այդ հակամարտությունն ավելի է սրվում: Հիմա ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել: Ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ձևաչափ, որի դեպքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ՝ ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և միմյանց հետ քննարկեն հարցերը: Եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի, լուծում կգտնվի»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրին՝ նախարարը փաստել է, որ նախարարությունն այս պարագայում չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի խնդիրներին:

«ԿԳ նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս հարցում կամ ասել՝ ինքն ինչ կաներ այս իրավիճակում, բուհերն իրենք պետք է առավելագույնն անեն, որպեսզի հասնեն լուծումների: Ես իրենց աշխատանքի վերականգնման դիտարկումն արել եմ, բայց բուհերն իրենք պետք է որոշումը կայացնեն: Կա ինչպես նման, այնպես էլ դատական գործընթացով աշխատանքի վերականգնման հնարավորություն, հիմա պետք է միջինացնենք այս դիրքորոշումները և դրա շրջանակում փորձենք լուծումներ գտնել»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով բուհի հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորման և բուհի նոր ռեկտորի ընտրության հարցին՝ նախարարը փաստել է, որ պետք է ընդհանուր լուծում գտնել. «Իշխանություններն ունեն որոշակի լիազորություններ՝ որոշումներ պարտադրելու համար, բայց իմ ցանկությունն է, որ մենք հասնենք մի լուծման, որն ընդունելի լինի բոլորի համար»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրգործերով կա 50 մեղադրյալ. պատճառվել է 627 մլն դրամի վնաս
17 Օգոստոսի 2018 - 12:46
Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրեական գործերի մասին:
Ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս՝ ավտոմեքենաների տեխզննման գործընթացում չարաշահումների հետևանքով
17 Օգոստոսի 2018 - 12:40
Գլխավոր դատախազությունից հայտնում են տեղեկություն 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ սոցապ ոլորտում և ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին:
Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան
17 Օգոստոսի 2018 - 12:36
Ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սփյուռքի նախարարությունն ամփոփել է 100 օրվա կատարված աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:31
Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել:
Սելենա Գոմեսն ավարտել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:30
Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը վերջապես պատասխանել է իր երկրպագուներին վաղուց հուզող հարցին՝ նոր ալբոմի ձայնագրման մասին։
Ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննություններն ավարտվել են
17 Օգոստոսի 2018 - 12:25
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները:
Ո՞վ կլինի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը
17 Օգոստոսի 2018 - 12:23
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ կնշանակվի Լևոն Հովհաննիսյանը:
Ինչո՞ւ են դեղապատ ստենտները սովորականներից ավելին արդյունավետ
17 Օգոստոսի 2018 - 12:19
Բժիշկներից շատերի կարծիքով՝ դեղապատ ստենտների հայտնագործությունը բժշկության մեջ կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է. այս ստենտները փրկում են սրտի կաթվածի հետ բախված հարյուր հազարավոր մարդկանց կյանքը:
«Քաղաքացիական պայմանագիրն» ամփոփել է վարչապետի պաշտոնավարման 100 օրը
17 Օգոստոսի 2018 - 12:10
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կառավարությունում ՔՊ-ական նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև վարչապետի 100 օրվա աշխատանքի, այցերի ամփոփումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14369
 
Լրահոս`