Facebook   Twitter
 
Խոշորացված համայնքների զարգացման գործում ակնկալում ենք Համաշխարհային բանկի աջակցությունը. նախարար

Խոշորացված համայնքների զարգացման գործում ակնկալում ենք Համաշխարհային բանկի աջակցությունը. նախարար

14 Հունիսի 2018 - 10:50
Խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում ենք Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։
Այս մասին, հունիսի 13-ին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի տարբեր համայնքներում համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ծառայությունների զարգացման, տեղական մակարդակում ինստիտուցիոնալ եւ ֆինանսական կարողությունների ներդրման ծրագրերի ընթացքին եւ ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

Վաչե Տերտերյանը պատվիրակներին հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը խիստ կարեւոր են Հայաստանի համար եւ նշել, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձեւավորված խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում են Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների միջոցով զարգացնել առկա համագործակցության ներուժը եւ նոր գաղափարներով թափ հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենտրոնում «անհետացած» շենքի առեղծվածը. քաղաքացին դիմում է վարչապետին
18 Հունիսի 2018 - 23:58
Քաղաքացի Մարիաննա Եփրեմյանը Խանջյան 29 հասցեի նորակառույց շենքի խնդրով բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության ու ԱԺ նիստերին հետևի, թե ԱԱԾ նայի. Անդոն չի կողմնորոշվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 23:55
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
«Ոչ թե անընդունելի է, այլ ծայրաստիճան անբարոյականություն է». Գևորգ Գորգիսյանը կողմ է, սակայն ներկա չի լինի վաղվա նիստին
18 Հունիսի 2018 - 23:48
«Վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը քննարկելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները ծանր են, ծանր են որքան որ իրավական, բազմապատիկ անգամ բարոյական հարթության մեջ:
911 զանգելու դեպքում iPhone-ը գտնվելու վայրի կոորդինատները կփոխանցի փրկության ծառայությանը
18 Հունիսի 2018 - 23:37
911 զանգելու դեպքում iPhone-ի նոր ծրագրային ապահովման տարբերակում օգտատերերի գտնվելու վայրի կոորդինատները ավտոմատ կերպով կփոխանցվեն փրկության ծառայությանը:
Մանվել Գրիգորյանը ոչինչ չուներ, ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո. Արամ Սարգսյան
18 Հունիսի 2018 - 23:30
Ամենաազդեցիկը երեխաների նամակներն էին, զինվորներին ուղղված նամակների տեղ չհասնելը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին:
Անվտանգության խորհուրդն ակտիվ համագործակցելու է բոլոր գերատեսչությունների հետ
18 Հունիսի 2018 - 22:53
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդլայնված կարգով հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ:
Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին
18 Հունիսի 2018 - 22:49
Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին, հաղորդում է Armtimes.com-ը:
Արարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախում
18 Հունիսի 2018 - 22:42
Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած մարզում առկա կոռուպցիոն սխեմաներին, հայտարարել է, որ դեռևս համայնքի ղեկավար լինելու ժամանակ իրեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մարզպետարաններում եղել են հիմնադրամներ՝ «մարզպետի ֆոնդ», և բոլոր համայնքները այդ ֆոնդին տարեկան որոշակի դրամական փոխանցումներ են արել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13437
 
Լրահոս`