Facebook   Twitter
 
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային

14 Հունիսի 2018 - 12:25
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային
Երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչուհի 47-ամյա Մարինե Ա-ն, Ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում փեսան՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վախթանգ Մ-ն, իրենց տանը իր 4 ամսական հղի աղջկան՝ 24-ամյա Նարե Ս-ին, միքանի անգամ ոտքերով հարվածել է այնուհետև վնասվածքներ է պատճառել աղջկա դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին ու հետո երբ ինքը փորձել է միջամտել ու կանխել փեսայի հարվածները աղջկա ուղղությամբ իրեն էլ է հարվածներ հասել և ինքը վայր է ընկել:

Դրանից հետո փեսան աղջկա հետ Opel մակնիշի ավտոմեքենայով շարժվել են դեպի Երևանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները Գորիս քաղաքում նկատել են նշված ավտոմեքենան և կանգնեցրել են, որից հետո վարորդին ու ուղևորին հրավիրել են Ոստիկանության Գորիսի բաժին, քանի որ ժամեր առաջ Ոստիկանության Կապանի բաժնում զոքանչն ահազանգ է տվել փեսայի կողմից կնոջը ծեծի ենթարկելու մասին:


Գորիսի բաժնում Նարե Ս-ն բացատրություն է տվել, որ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում, ամուսինը՝ Վախթանգ Մ-ն իրեն ծեծի ենթարկելուց հետո, իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհից փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստատեղին ու շարունակել ճանապարհը:

Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում ու հավանաբար այն կփոխանցվի Ոստիկանության Կապանի բաժին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան. քաղաքագետ
16 Օգոստոսի 2018 - 00:05
Կարծում եմ՝ նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան, դա ժամանակի հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
16 Օգոստոսի 2018 - 00:03
Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ուսուցչուհին քնել է երկու աշակերտների հետ և շարունակել է աշխատել
16 Օգոստոսի 2018 - 00:00
44-ամյա Քերի Վիթը ամերիկյան Ալաբամա նահանգում պատմություն է դասավանդել, հոգեբանություն և հասարակագիտություն, մինչև որ կնոջ պահվածքում ինչ որ տարօրինակ բան են նկատել։
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում
15 Օգոստոսի 2018 - 23:58
Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայի տարածքում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը։
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի
15 Օգոստոսի 2018 - 23:53
Հնդկաստանի Կերալա նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացել է 67 մարդ, հաղորդում է Hindustan Times-ը։
Օլգա Բուզովան պարծենում է ցնցող մարմնով
15 Օգոստոսի 2018 - 23:50
Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր կրքոտ լուսանկարներով ցնցել օգտատերերին:
Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են
15 Օգոստոսի 2018 - 23:40
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընկերությունում եւ փաստաթղթեր առգրավել:
ՌԴ Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումը
15 Օգոստոսի 2018 - 23:34
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը:
Սեպտեմբերի 23-ին կկայանան Երեւանի ավագանու ընտրություններ
15 Օգոստոսի 2018 - 23:20
Կառավարության վաղվա՝ օգոստոսի 16-ի նիստի օրակարգում է ընդգրկված Երեւանի ավագանու կրճատման հարցը։ Նախագծի զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12817
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր