Facebook   Twitter
 
Արմավիրում զանգվածային թունավորման գործով ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները. մանրամասներ

Արմավիրում զանգվածային թունավորման գործով ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները. մանրամասներ

14 Հունիսի 2018 - 14:34
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման պատճառները պարզելու համար։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ բուտերբրոդում հայտնաբերվել է «Ոսկեգույն ստաֆիլակոկ»։

Ընկերության աշխատակիցների թունավորման ահազանգն ստացվել է 2018թ. մայիսի 17-ին։ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության աշխատակիցների համար, ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-13-ի սահմաններում, կազմակերպվել է ընդմիջում, որի ժամանակ ընկերության կողմից տրամադրվել են համբուրգերներ, որոնք ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց «Սննդային թունավորում» ախտորոշմամբ մի շարք աշխատակիցներ տեղափոխվել են բուժօգնության:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ընկերության 101 աշխատակից ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ եւ կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաեւ նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս եւ «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:

Թունավորման աղբյուրը պարզելու նպատակով՝ փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից եւ ջրից, «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի եւ մայոնեզի):

Պարզվել է, որ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը եւ մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։ Նույն օրը նշանակվել է դատասննդային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, սակայն եզրակացությունը դեռ չի ստացվել։

Վարույթն իրականացնող մարմինը հունիսի 11-ին ստացել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված նմուշառված սննդի եւ ջրի լաբորատոր փորձաքննությունների եզրակացությունները, համաձայն որոնց՝ խմելու ջրի եւ կեռասի փորձաքննությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Իսկ սննդամթերքում` բուտերբրոդում, հայտնաբերվել են «ՄԱՖԱՄ» /մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ/, «ԱՑԽՄ» /աղիքային ցուպիկի խմբի մանրէներ/, «Ոսկեգույն ստաֆիլակոկ», որոնք գերազանցում են ՆՓ-ի սահմանված ցուցանիշների արժեքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից դատասննդային փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնիան վայելում է սակուռայի աշնանային անակնկալ ծաղիկները
20 Հոկտեմբերի 2018 - 23:58
Չնայած խորը հոկտեմբերին՝ Ճապոնիայի բնակիչներն ու զբոսաշրջիկները կրկին կարող են հիանալ ծաղկած սակուռաներով՝ գրում է NHK-ն։
Աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից
20 Հոկտեմբերի 2018 - 23:55
Չինաստանում ստեղծված «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առավոտյան հաջողությամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու և վայրէջք կատարելու փորձարկումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ավիացիոն արդյունաբերության ընկերությանը:
Մահացել է Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը
20 Հոկտեմբերի 2018 - 23:48
Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը, ով թագավորության կառավարությունը գլխավորել է 1994-2002թթ․, մահացել է շաբաթ օրը՝ 80 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը
20 Հոկտեմբերի 2018 - 23:42
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Վիլնյուսի 3 կենտրոնական կամուրջները Երևանի տոնի առթիվ լուսավորվել են հայկական եռագույնի գույներով
20 Հոկտեմբերի 2018 - 23:37
Երևանի 2800-ամյակի առթիվ Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ը Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորել է հայկական եռագույնով: Այս մասին հայտնում է Լիտվայում Հայաստանի դեսպանատունը:
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
20 Հոկտեմբերի 2018 - 23:20
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում
20 Հոկտեմբերի 2018 - 23:14
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք, չնայած նրան, որ այդ երկրում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։
Ինչպիսի՞ տեսք ունի Մանհեթենում գտնվող Ռոման Աբրամովիչի ապագա շքեղ առանձնատունը
20 Հոկտեմբերի 2018 - 23:01
Ռոման Աբրամովիչը2014-ից Վերին Իսթ Սայդ շրջանում ՝ East 75th Street փողոցում, պատմական թաունհաուսներ է ձեռք բերել, հաղորդում է Forbes-ը:
Հարբած զույգը հյուրանոց է գնել` սենյակ վարձելու փոխարեն (Լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 22:45
Ջինա Լայոնսը և Մարկ Լին` Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13724
 
Լրահոս`