Facebook   Twitter
 
Երևանի կենդանաբանական այգում տասնյակ կենդանիներ են սատկել, այդ թվում՝ բացառիկ

Երևանի կենդանաբանական այգում տասնյակ կենդանիներ են սատկել, այդ թվում՝ բացառիկ

14 Հունիսի 2018 - 14:43
Երևանի Կենդանաբանական այգում նախորդ տարեվերջին և այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել։
Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ սատկած կենդանիների թվում են ուղտայծեր (լամաներ), դավթի եղջերու, որն ընդգրկված է բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, կամերունյան այծ, որը երևանյան կենդանաբանական այգում եղել է դեռևս 2012 թվականից, այծյամ (կխտար), ինչպես նաև այլ կենդանիներ ու թռչուններ։


Տեղեկությունը հաստատել են հենց այգու աշխատակիցները, ովքեր ամենօրյա շփման մեջ են կենդանիների հետ:

«Լամաները չկան, այս տարի վարակ եղավ ու հիմա չկան», - մեր թղթակցին ասաց այգու աշխատակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ հիվանդությունը, որից անկել են կենդանիները, վարակիչ է եղել, և այժմ կենդանիներից շատերը կարանտինի մեջ են։

«Լամաները մի 8-10 կլինեին, հիմա մի հատ ա, էն էլ էս վերջերս են բերել», - ասաց մեկ այլ աշխատակից։

Դավթի եղջերուի սատկելու մասին տեղեկությունը հայտնեց այգու երիտասարդ աշխատակիցներից մեկը. «Դավթի եղջերուն էլ չկա, նա ու էլի շատ կենդանիներ հիվանդացել էին թոքաբորբով։ Նրան ու էլի մի քանիսին ստիպված եղանք քնեցնել, որպեսզի հիվանդությունը չտարածվի ամբողջ այգու կենդանիների վրա»։

Ըստ որոշ տեղեկությունների՝ անկած կենդանիներին թաղել են Արմավիրի մարզի տարածքում։
 
Նմանատիպ նորություններ
Սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրգործերով կա 50 մեղադրյալ. պատճառվել է 627 մլն դրամի վնաս
17 Օգոստոսի 2018 - 12:46
Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրեական գործերի մասին:
Ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս՝ ավտոմեքենաների տեխզննման գործընթացում չարաշահումների հետևանքով
17 Օգոստոսի 2018 - 12:40
Գլխավոր դատախազությունից հայտնում են տեղեկություն 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ սոցապ ոլորտում և ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին:
Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան
17 Օգոստոսի 2018 - 12:36
Ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սփյուռքի նախարարությունն ամփոփել է 100 օրվա կատարված աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:31
Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել:
Սելենա Գոմեսն ավարտել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:30
Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը վերջապես պատասխանել է իր երկրպագուներին վաղուց հուզող հարցին՝ նոր ալբոմի ձայնագրման մասին։
Ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննություններն ավարտվել են
17 Օգոստոսի 2018 - 12:25
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները:
Ո՞վ կլինի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը
17 Օգոստոսի 2018 - 12:23
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ կնշանակվի Լևոն Հովհաննիսյանը:
Ինչո՞ւ են դեղապատ ստենտները սովորականներից ավելին արդյունավետ
17 Օգոստոսի 2018 - 12:19
Բժիշկներից շատերի կարծիքով՝ դեղապատ ստենտների հայտնագործությունը բժշկության մեջ կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է. այս ստենտները փրկում են սրտի կաթվածի հետ բախված հարյուր հազարավոր մարդկանց կյանքը:
Հացավան-Գառնի ավտոճանապարհին «Opel Astra G»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել. կա տուժած
17 Օգոստոսի 2018 - 11:51
Օգոստոսի 17-ին, ժամը 00:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12833
 
Լրահոս`