Facebook   Twitter
 
Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

14 Հունիսի 2018 - 15:07
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին Ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ձեռքբերումների համար և նշել, որ Արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ցանկացած գործողություն ու վարքագիծ վերագրվելու է Հայաստանի Հանրապետությանը: «Հետևաբար, արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ նոր Կառավարությունն ունի ժողովրդի լիակատար աջակցությունը, ժողովուրդն է իշխանության տերը, հետևապես, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անել առավելագույնը ժողովրդի սպասումները բավարարելու համար: «Մենք ձևավորելու ենք նոր մոտեցումներ, և այն հիմնախնդիրները, որոնք կան այս համակարգում, պետք է աստիճանաբար ու հետևողականորեն լուծվեն: Կոռուպցիան պետք է վերանա համակարգից և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ կարևորելով քրեակատարողական ծառայողի սոցիալական երաշխիքների ապահովումը:

Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքով ցույց են տալու, որ Ծառայությունն ի զօրու է լուծել ցանկացած խնդիր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրգործերով կա 50 մեղադրյալ. պատճառվել է 627 մլն դրամի վնաս
17 Օգոստոսի 2018 - 12:46
Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրեական գործերի մասին:
Ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս՝ ավտոմեքենաների տեխզննման գործընթացում չարաշահումների հետևանքով
17 Օգոստոսի 2018 - 12:40
Գլխավոր դատախազությունից հայտնում են տեղեկություն 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ սոցապ ոլորտում և ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին:
Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան
17 Օգոստոսի 2018 - 12:36
Ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սփյուռքի նախարարությունն ամփոփել է 100 օրվա կատարված աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:31
Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել:
Սելենա Գոմեսն ավարտել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 12:30
Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը վերջապես պատասխանել է իր երկրպագուներին վաղուց հուզող հարցին՝ նոր ալբոմի ձայնագրման մասին։
Ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննություններն ավարտվել են
17 Օգոստոսի 2018 - 12:25
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները:
Ո՞վ կլինի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը
17 Օգոստոսի 2018 - 12:23
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ կնշանակվի Լևոն Հովհաննիսյանը:
Ինչո՞ւ են դեղապատ ստենտները սովորականներից ավելին արդյունավետ
17 Օգոստոսի 2018 - 12:19
Բժիշկներից շատերի կարծիքով՝ դեղապատ ստենտների հայտնագործությունը բժշկության մեջ կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է. այս ստենտները փրկում են սրտի կաթվածի հետ բախված հարյուր հազարավոր մարդկանց կյանքը:
«Քաղաքացիական պայմանագիրն» ամփոփել է վարչապետի պաշտոնավարման 100 օրը
17 Օգոստոսի 2018 - 12:10
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կառավարությունում ՔՊ-ական նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև վարչապետի 100 օրվա աշխատանքի, այցերի ամփոփումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14369
 
Լրահոս`