Facebook   Twitter
 
Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին

Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին

14 Հունիսի 2018 - 15:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Վարչապետը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին: «Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր տեղ է զբաղեցնում խորհրդային խիզախ հրամանատարների շարքում:

Ողջ պատերազմի ընթացքում Բաբաջանյանը գլխավորելով զրահատանկային զորքերը՝ եղել է առաջնագծում, ազատագրել հակառակորդի վերահսկողության ներքո գտնված քաղաքներ: Կուրսկի ճակատամարտից մինչև Բեռլինի ճակատամարտ հայ ժողովրդի մեծ զավակը դրսևորել է նվիրվածություն և հերոսություն, դարձել Մեծ Հայրենականի զրահատանկային լավագույն հրամանատարներից մեկը:

Բաբաջանյանը կռվել է սուվորովյան ոճով, ոչ թե թվաքանակով՝ այլ խելքով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրվել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ հայրենիքի համար պայքար մղած քաջ մարտիկների անունների կողքին, ովքեր եղել են Բաշ Ապարանի, Սարդարապատի ճակատամարտերի մասնակիցները, որոնց 100-ամյակը Հայաստանը նշել է նախորդ ամիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այն, որ այս թանգարանում բացվում է մարշալ Բաբաջանյանի հուշարձանը և նախորդ տարվա ընթացքում այստեղ տեղադրվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին՝ վկայում է, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմի մեծանուն հրամանատարներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում սերնդեսերունդ:

«Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար, այդ թվում՝ հայ ժողրվրդի: Ճակատից չի վերադարձել բանակ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայ, այդ թվում՝ իմ պապը, ում անունն ու ազգանունը կրում եմ:

Մեր պարտքն է՝ պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ աննկարագրելի հերոսության մասին պատմությունը, ինչպես նաև անել ամեն հնարավորը՝ մեր երկրների բարգավաճումն ապահովելու համար: Այսօրվա միջոցառումը նաև մեր հարգանքի տուրքն է Հայրենական Մեծ պատերազմի թանկագին վետերաններին, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, փոխօգնության և համերաշխության խորհրդանիշը»,- ասել է վարչապետը:
Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու հեղինակն է Աշոտ Թադևոսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
iPhone-ն այլևս ավելի գեղեցիկ չի դարձնի օգտատերերին
24 Հոկտեմբերի 2018 - 00:03
Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:16
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
23 Հոկտեմբերի 2018 - 23:10
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են
23 Հոկտեմբերի 2018 - 23:04
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
Կայացել է բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկում
23 Հոկտեմբերի 2018 - 23:01
2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը:
«Ֆեյսբուքն» ուսումնասիրելով՝ տպավորություն էր ստեղծվում, թե ես քաղաքում չունեմ վարկանիշ, այնինչ ընտրություններն այլ պատկեր ցույց տվեցին. Էջմիածնի քաղաքապետ
23 Հոկտեմբերի 2018 - 22:55
Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը նախկինում երբեք չի մտածել, որ ինքը երբևէ կդառնա քաղաքապետ։
Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում
23 Հոկտեմբերի 2018 - 22:44
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:
Հայ դիզայները Մոսկվայում ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հավաքածուն
23 Հոկտեմբերի 2018 - 22:33
Մոսկվայում մեկնարկած նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Դիզայնի բարձրագույն բրիտանական դպրոցի շրջանավարտների հավաքածուների ցուցադրությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13764
 
Լրահոս`