Facebook   Twitter
 
Մենք չունենք ապօրինի հարստացման հիմքով քրգործեր. որեւէ մեկն ինձ չի համոզի, որ այդպիսի մարդիկ չեն եղել. Իոաննիսյան

Մենք չունենք ապօրինի հարստացման հիմքով քրգործեր. որեւէ մեկն ինձ չի համոզի, որ այդպիսի մարդիկ չեն եղել. Իոաննիսյան

14 Հունիսի 2018 - 15:55
Իշխանությունների նկատմամբ քննադատությունն ու համագործակցությունը չպետք է հակադրվեն կամ բացառեն իրար: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունն ադեկվատ է, ինպիսին այսօրվա իշխանությունն է, քննադատել եւ համագործակցել հնարավոր է։
Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ գործողություններին, նա նշեց, որ դրանք հաճախ իրականացվում են այնպիսի մարմինների կողմից, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի հետ ուղղակի առնչություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունների մոտ կա քաղաքական կամք: «Հաջորդ քայլը դրա ինստիտուցիոնալացումն է, որի արդյունքում այլեւս կապ չի ունենա, թե ով է վարչապետը, ինստիտուտները կպայքարեն կոռուպցիայի դեմ:

Խնդիր կա կատարել ինստիտուցոիալ փոփոխություններ, որոնք քաղաքական կամքից անկախ կդարձնեն այդ պայքարը: Թեեւ այս պահին ինտենսիվ պայքար կա այն բանի դեմ, երբ բյուջեից փող է գողացվել կամ բյուջե փող չի մտել, այդուհանդերձ, ցանկալի կլիներ ուշադրություն դարձնել կոռուպցիայի մյուս ճյուղերին։ Օրինակ՝ մենք մինչ այս պահը չունենք ապօրինի հարստացման հիմքով քրեական գործեր, եւ որեւէ մեկն ինձ չի համոզի, որ այս մեկ տարում չեն եղել ապօրինի հարստացողներ»,- ասաց նա՝ նկատելով, որ այստեղ եւս կա շահերի բախում, քանի որ նույնիսկ նոր կառավարությունում նշանակվում են մարդիկ, որոնք իրար հետ ունեն բարեկամական կապեր. «Ես հուսով եմ, որ դա երկար չի տեւի»:

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ամենակարեւորը հասարակության վստահության վերականգնումն է սեփական քվեով իշխանություն փոխելու հարցում: «Կարեւոր է, որ մրցապայքարը քաղաքական ուժերի միջեւ չլինի դրամապանակների մրցապայքար, որովհետեւ դա ոչ մի լավ տեղ չի հասցնում: Դրամապանակների մրցակցություն ասելով պարտադիր չի, որ լինի ընտրակաշառք: Դա կարող է լինել բարեգործություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
17 Օգոստոսի 2018 - 09:44
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել
17 Օգոստոսի 2018 - 09:40
Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում:
Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
17 Օգոստոսի 2018 - 09:35
Ամերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են նամակ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
17 Օգոստոսի 2018 - 09:26
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
Աստղագուշակ օգօստոսի 17-ի համար
17 Օգոստոսի 2018 - 09:21
Խոյ: Ստիպված կլինեք շատ աշխատել:
Այսօր անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրն է
17 Օգոստոսի 2018 - 09:16
Օգոստոսի 17-ին նշվում է Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրը:
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
17 Օգոստոսի 2018 - 00:02
Արևմտյան աշխարհում նորընտիր կամ նորանշանակ պաշտոնյային ջենտլմենական համաձայնությամբ տրվում է խորհրդանշական 100 օր՝ լուռ աշխատելու և ցավոտ հարցերից խուսափելու համար:
Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են ավելի հաճախ բախվում օնկոլոգիական հիվանդությունների
16 Օգոստոսի 2018 - 23:54
Քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդում են ոչ միայն մարդու գենետիկ նախահակվածությունը եւ ապրելակերպը, այլեւ նրա աշխատանքը:
Բիկինիով Քենդալ Ջենները պարծենում է շքեղ մարմնով զբոսանավի վրա
16 Օգոստոսի 2018 - 23:51
Վերջին ժամանակահատվածում Քենդալը կարծես առօրյա հոգսերից փախուստի է դիմել իր բոյֆրենդի՝ Բեն Սիմոնսի հետ: Քարդաշյան-Ջեններ քույրերից միակը, ով պրոֆեսիոնալ մոդելի կարիերա է սկսել, առիթը բաց չի թողնում պարծենալ մոդելային ստանդարտներին համապատասխանող մարմնով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12836
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական