Facebook   Twitter
 
5000֊ից միայն 60֊ին բախտ վիճակվեց ճաշել Նիկոլ Փաշինյանի հետ

5000֊ից միայն 60֊ին բախտ վիճակվեց ճաշել Նիկոլ Փաշինյանի հետ

14 Հունիսի 2018 - 16:02
Մոսկվայի հայ համայնքի ոչ այնքան մեծ թվով ներկայացուցիչներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում էին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում։
Երբ ժամանեց վարչապետը, վանկարկումներ եղան, քոչարի բռնելու փորձ ևս, սակայն, ինչպես վկայում էին Սոչիի հանդիպման ականատեսները, Մոսկվայի հայերը ջերմ էին, բայց ավելի զուսպ էմոցիաների հարցում։

Ավելի մեծաթիվ ու հեղափոխական ոգով մոսկվայահայեր վարչպետին սպասում էին Մոսկվայի հաղթանակի թանգարանի մուտքի մոտ։ Նրանցից ոմանց
հաջողվեց ,նույնիսկ ,սելֆի անել վարչապետի հետ` հաղթահարելով վարչապետին պահպանող ռուսական անվտանգության կուռ պատնեշը։

Թանգարանում, որտեղ Հայաստանի Հանապետության կողմից որպես նվեր տեղադրվեց մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին, ներկա էին համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Նախնական ինֆորմացիայով վարչապետի անմիջական շփումը վերջիններիս հետ նախատեսված էր հենց թանգարանում, սակայն արարողությունը տևեց 15 րոպե, որից հետո վարչապետը պատվիրակության հետ ուղևորվեց դեպի ՀՀ դեսպանատուն։

Դեսպանությունում վարչապետի հանդիպումը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ փակ ֆորմատով։ Պաշտոնական ճաշկերույթին հրավիրված էին սահմանափակ թվով հյուրեր և այն բաց չէր նաև մամուլի համար։

Մեր այն հարցին, թէ համայնքային մի շարք կառույցների ներկայացուցիչների կողմից կա տարակուսանք, թէ ինչ մոտեցմամբ են ընտրվել ու հրավիրվել ներկա գտնվող հյուրերը, ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը պատասխանեց, որ իրենք չէին կարող հրավիրել 5000 ցանկություն ունեցող մարդու, այդ իսկ պատճառով ներկա են լինելու միայն 60֊ը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված Jaguar C-X75 սուպերքարը վաճառքի է հանվել
19 Հունվարի 2019 - 23:58
Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը մասնակցել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» 24-րդ ֆիլմի նկարահանումներին:
Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ ծուռ ատամների պատճառով
19 Հունվարի 2019 - 23:43
Ծուռ ատամներն առաջացնում են ոչ միայն էսթետիկ խնդիրներ, այլև կարող են բացասաբար ազդել սրտի ու թոքերի առողջության վրա, հետևաբար նման դեպքում անհրաժեշտ է ոչ թե հաշտվել այս իրավիճակի հետ, այլ դիմել բժշկի։
Կանդելակին բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի գաղտնիքը
19 Հունվարի 2019 - 23:36
Հայտնի հաղորդավարուհի, ռուսական Матч-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերուհու՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի բաղադրատոմսով:
Ինչպե՞ս կարելի է ազատվել մարմնի հտաճ հոտից տնային պայմաններում
19 Հունվարի 2019 - 23:18
Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է (Տեսանյութ)
19 Հունվարի 2019 - 23:10
Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ
19 Հունվարի 2019 - 23:01
Տնային տնտեսուհիների, խոհարարների մեծ մասը հավի մսով ուտեստներ պատրաստելուց առաջ լվանում են այն։ Սակայն մասնագետները պնդում են, որ հավի միսը պետք չէ լվանալ, ավելին՝ լվանալով դուք ավելի շատ բակտերիաների եք առնչվում։
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
19 Հունվարի 2019 - 22:48
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ավելի քան 1200 փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա
19 Հունվարի 2019 - 22:42
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1200 մարդ է վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների վերահսկման կենտրոնի տեղեկագրում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16419
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն