Facebook   Twitter
 
Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը եւս 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետում

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը եւս 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետում

14 Հունիսի 2018 - 16:58
Արմավիրից Սարդարապատի հուշահամալիր տանող միջպետական (Մ-5)ավտոճանապարհի 43,8-ից մինչեւ 53,2 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։
Տարիներ ի վեր չվերանորոգված, քայքայված ճանապարհն ամբողջովին վերականգնվել է։

Շինարարությունն իրականացնող «Կապավոր» եւ «Արարատճանշին» ընկերությունների աշխատակիցների շուրջօրյա, արդյունավետ աշխատանքի շնորհիվ դեռեւս ապրիլի կեսերին մեկնարկած ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր եղավ ավարտել ժամկետից շուտ՝ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունից օրեր առաջ։

Ճանապարհի հիմնանորոգման ընթացքը մշտապես գտնվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Պարբերաբար շինտեղամասեր կատարած այցերի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ՝ ճանապարհն արագ եւ որակով կառուցելու համար։

Այս ճանապարհի հիմնանորոգմանը երկար են սպասել նաեւ ճանապարհամերձ համայնքների բնակիչները։ Նրանք գոհ են շինարարների աշխատանքից։ Բացի պայմանագրով նախատեսվածից, գյուղացիների խնդրանքով բարեկարգվել են նաեւ գյուղամիջյան մի շարք ճանապարհներ:

Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ շինարարներն աշխատել են օր ու գիշեր։ Նախագծից դուրս ասֆալտապատել են նաեւ դեպի դպրոց եւ եկեղեցի տանող ճանապարհները։

Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, սակայն, գործն այստեղ չի ավարտվել։ Հերթական շրջայցի ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները տվել են հիմնանորոգված ճանապարհի գնահատականը։

Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ղեկավար Դավիթ Հովսեփյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական բոլոր նորմերին համապատասխան։ Անցել են լաբորատոր փորձարկումները։ Ե՛վ որակական, եւ՛ հարթության տեսանկյունից բոլոր փորձարկումները համապատասխանում են սահմանված չափանիշներին։

Մայիսի 28-ի տոնակատարության ընթացքում, զինտեխնիկայի տեղաշարժի հետեւանքով որոշ հատվածներում ասֆալտը վնասվել է։ Գնահատելով վնասված հատվածները՝ Դավիթ Հովսեփյանը նշեց, որ այն չնչին ծավալ է կազմում, եւ շատ կարճ ժամանակահատվածում շինարարները կվերականգնեն։

Հիմնանորոգման արդյունքում 9.8 կմ ընդհանուր երկարությամբ մոտ 19մ լայնությամբ ճանապարհն ասֆալտապատվել է։ Փռվել է նախ 3 սմ հաստությամբ հարթեցնող շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին շերտը։

Հիմնանորոգումից հետո եւս 3 տարի ճանապարհը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։ Այդ ընթացքում թերություններ ի հայտ գալու դեպքում ճանապարհաշինարարներն իրենց միջոցներով կվերացնեն դրանք։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երկրաշարժ Ինդոնեզիայում
22 Հունվարի 2019 - 10:09
Ինդոնեզիայի Բոգորավատու կղզու շրջանում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
22 Հունվարի 2019 - 10:03
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրատես». Քննչականում իրավական քաոս է
22 Հունվարի 2019 - 10:00
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։
Ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
22 Հունվարի 2019 - 09:59
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
22 Հունվարի 2019 - 09:54
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:
«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակարգից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ
22 Հունվարի 2019 - 09:52
«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նա­խագահ Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակար­գից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ, քան լինել համակարգում:
«Հրապարակ». Դավոսից հետո Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա. ԵՏՄ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է Հայաստանին
22 Հունվարի 2019 - 09:50
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հունվարի 22/23-ին
22 Հունվարի 2019 - 09:37
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 22-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 23-ը ժամը 09։00-ն կդադարեցվի՝ Մեղրի քաղաքի և Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը:
«168 ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք», հրահանգվել է խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ
22 Հունվարի 2019 - 09:34
«168 ժամ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները եւ վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14769
 
Լրահոս`
Երկրաշարժ Ինդոնեզիայում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն