Facebook   Twitter
 
«Ծառուկյանն ավելի բարձր է, քան թե Մանթաշովը». Բոստանջյանը Ծառուկյանին համեմատում է Քըրքորյանի ու Մանթաշովի հետ

«Ծառուկյանն ավելի բարձր է, քան թե Մանթաշովը». Բոստանջյանը Ծառուկյանին համեմատում է Քըրքորյանի ու Մանթաշովի հետ

14 Հունիսի 2018 - 17:48
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Բարեգործության մասին» օրենքը, որի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:
Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին նույնիսկ սպառնացին կառավարությանը, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ ու եթե այն ընդունվի, հուլիսի 1-ից հորդորելու են Ծառուկյանին այլեւս բարեգործություններ չանել, իսկ շահառուներին ուղղորդելու են կառավարության դեմ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մեր հարցին՝ ինչո՞ւ այսպես աղմուկ բարձրացրեց ձեր խմբակցությունը, եթե վերահսկողություն լինի բարեգործությունների նկատմամբ, դա ինչո՞վ է վատ՝ նա պատասխանեց. «Իհարկե, վատ չի: Բնականաբար, պետական ամբողջ կառավարման համակարգով վերահսկողական ապարատը ցանկացած ամենափոքր հարցում իսկ պետք է լինի, բայց վերահսկողությունը պետք է չենթադրի այդպես սուբյեկտիվ կամ կասեի փուչ մոտեցումներ, համաձայն որի կարող է այդ գործունեությունը խանգարվել, վտանգվել: Տվյալ պարագայում զայրույթը կամ հավասարակշռությունից մեր փոքր-ինչ դուրս գալը պայմանավորված էր այդ հանգամանքով»:

Ըստ Բոստանջյանի, երկրում շատ խոցելի հարցերի առկայության պարագայում զարմանալի է, որ նոր իշխանությունները բարեգործությունների վերահսկողության մասին են մտածում. «Վատ չի մտածելը, բայց գիտեք, միտումնավորությունը պայմանավորված է ավելի նախորդով: Ի դեմս նախորդ կառավարության, հակվածություն կար Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործության առաջ խոչընդոտներ սարքել: Դա պայմանավորված էր սուբյեկտիվ մի էլեմենտով: Տեսեք, մենք կարողանում ենք Մանթաշովով հպարտանալ, Քըրքորյանով հպարտանալ ու եզակի մարդկանցով, որոնց էությունը էդ է եղել՝ մարդկանց հասնել, իսկ օրինակի համար Ծառուկյանը, որը սկսում է երեխաներից, ուսանողներից, անօթեւաններից, խոցելի խավերից, հիմա տեսեք այս օրինագիծը, որով պետք է ոմն մեկը ասի՝ դա բարեգործություն է, թե՞ բարեգործություն չէ: Եթե դու ուզում ես լավություն անել, էն էլ մի երկրում, որտեղ բարդ խնդիրներ կան՝ աղքատություն, քանդված գյուղեր, արտագաղթ, մտածում են՝ մենք դեռեւս աջակցենք, օգնենք, թե չօգնե՞նք: Սա ցույց է տալիս, որ դեմ գործունեություն է ծավալվում»:


Մենք ճշտեցինք՝ այսինքն, Փաշինյանը շարունակում է Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությո՞ւնը՝ Բոստանջյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք դուք անձնավորում: Այո, եթե ուզում եք իմանալ, հենց թող էդպես ստացվի»:

Հարցին՝ ինչ-որ պայմանավորվածությո՞ւն է խախտվել Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ նա պատասխանեց, որ չգիտի, այդ պայմանավորվածություններին չի մասնակցել, որ իմանա՝ խախտվե՞լ է, թե՞ ոչ: Մեր հարցին՝ դուք համեմատում եք Գագիկ Ծառուկյանին Մանթաշովի, Քըրքորյանի հե՞տ՝ Բոստանջյանը պատասխանեց. «Ինձ թվում է Ծառուկյանն ավելի բարձր է, բա ավելի բարձր է, քան թե Մանթաշովը, բայց ինչի՞ չեք ուզում համեմատել, ի՞նչն է ձեզ դրդում չհամեմատել»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը մեր երկրում գործարար է, բիզնես է անում ու միաժամանակ զբաղվում քաղաքականությամբ, չե՞նք կարող ենթադրել, որ, օրինակ, բարեգործության անվան տակ փող լվանա, ի վերջո նա մի շարք արտոնություններ է ստանում բարեգործ լինելով՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ինքը ասում է՝ ստուգե՛ք ինձ»:
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
23 Հունվարի 2019 - 16:07
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․ 01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո:
Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 15:59
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու վերաբերյալ։
Թմրանյութեն հայտնաբերվել ննջասենյակի պահարանում եւ շալվարի գրպանում
23 Հունվարի 2019 - 15:58
Հունվարի 22-ին ժամը 17:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Պ-ի տան ննջասենյակի պահարանից զննությամբ հայտնաբերել են վերջինիս պատկանող ընդհանուր 541.36 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածի 11 փաթեթ, , իսկ նույն սենյակի անկյունում ստվարաթղթի արկղից՝ 91.36 կանեփ տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Ճապոնիայի ոստիկանությունը երկու իսրայելցիների է ձերբակալել 4 տոննա ոսկու մաքսանենգության համար
23 Հունվարի 2019 - 15:48
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Իսրայելի երկու քաղաքացիների, որոնք կասկածվում են երկրի տարածք անօրինական կերպով 183 մլն դոլար արժողությամբ շուրջ 4 տոննա ոսկի տեղափոխելու համար:
Քննարկել ենք այն, ինչի մասին խոսում ենք նաեւ հրապարակային. ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում. Փաշինյան
23 Հունվարի 2019 - 15:48
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներն ու քննարկումները բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու պաշտոնական հանգրվան չեն:
Beeline-ը ստացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն
23 Հունվարի 2019 - 15:25
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) Beeline-ին հանձնեց Կենտրոնի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգի վկայագիր՝ որպես երկարատեւ եւ արգասաբեր համագործակցության երախտագիտություն: Beeline-ն այս վկայագիրը ստանում է արդեն երրորդ անգամ։
Հայաստանում պետպատվերի շրջանակում առաջին անգամ արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում
23 Հունվարի 2019 - 15:17
Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մադոննա Հարությունյանը հրապարակել է իր, Սոս Ջանիբեկյանի եւ դստեր լուսանկարը
23 Հունվարի 2019 - 15:12
Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Վրաստանի բանտերում պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ
23 Հունվարի 2019 - 15:02
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14796
 
Լրահոս`