Facebook   Twitter
 
Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում

Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում

14 Հունիսի 2018 - 19:10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:
Ողջունելով պատվիրակությանը` նախարարը նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում՚ կրթության գրեթե բոլոր աստիճաններում: Մեզ համար շատ կարևոր է Գերմանիայի կողմից մեր ավագ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը:

Գերմանիայի նման երկրի կողմից մեր հանրակրթության ոլորտի կարևորագույն փաստաթղթի ճանաչումը բարձրացնում է մեր հանրակրթության ոլորտի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Ներկայացնելով կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ դրանք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները: Նա առանձնացրել է ավագ դպրոցների հիմնախնդիրները՝ շեշտելով, որ 12-ամյա կրթության համակարգը անշրջելի է, սակայն բարեփոխումների արդյունքում անհրաժեշտ է նոր բովանդակություն հաղորդել: Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին` նախարարն ընդգծել է ՄԿՈՒ ոլորտի կայացման և «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի կարևորությունը, մասնավորապես շեշտելով բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման, ակադեմիական ինքնավարության և անկախության հարցերը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարը՚ շեշտելով, որ առկա է քաղաքական բավարար կամք և նոր կառավարությունը, Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, միջազգային կառույցներից այդ նպատակով ֆինանսական աջակցության ակնկալիք չունի: Նախարարը բարձր է գնահատել գերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչի վկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը:

Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր գոհունակությունն է հայտնել կրթության ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: Նա առանձնացրել է գերմաներեն լեզվի դասավանդման արդյունավետության բարձրացման հարցերը՝ նշելով, որ այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, համախմբել են Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային կառույցների ջանքերը: Համագործակցության շրջանակում դեսպան Քիսլերն անդրադարձել է նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակների տրամադրման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի կենտրոնի գերմաներեն լեզվի ներկայացուցիչները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
17 Օգոստոսի 2018 - 09:44
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել
17 Օգոստոսի 2018 - 09:40
Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում:
Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
17 Օգոստոսի 2018 - 09:35
Ամերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են նամակ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
17 Օգոստոսի 2018 - 09:26
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
Աստղագուշակ օգօստոսի 17-ի համար
17 Օգոստոսի 2018 - 09:21
Խոյ: Ստիպված կլինեք շատ աշխատել:
Այսօր անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրն է
17 Օգոստոսի 2018 - 09:16
Օգոստոսի 17-ին նշվում է Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրը:
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
17 Օգոստոսի 2018 - 00:02
Արևմտյան աշխարհում նորընտիր կամ նորանշանակ պաշտոնյային ջենտլմենական համաձայնությամբ տրվում է խորհրդանշական 100 օր՝ լուռ աշխատելու և ցավոտ հարցերից խուսափելու համար:
Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են ավելի հաճախ բախվում օնկոլոգիական հիվանդությունների
16 Օգոստոսի 2018 - 23:54
Քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդում են ոչ միայն մարդու գենետիկ նախահակվածությունը եւ ապրելակերպը, այլեւ նրա աշխատանքը:
Բիկինիով Քենդալ Ջենները պարծենում է շքեղ մարմնով զբոսանավի վրա
16 Օգոստոսի 2018 - 23:51
Վերջին ժամանակահատվածում Քենդալը կարծես առօրյա հոգսերից փախուստի է դիմել իր բոյֆրենդի՝ Բեն Սիմոնսի հետ: Քարդաշյան-Ջեններ քույրերից միակը, ով պրոֆեսիոնալ մոդելի կարիերա է սկսել, առիթը բաց չի թողնում պարծենալ մոդելային ստանդարտներին համապատասխանող մարմնով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12831
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական