Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

14 Հունիսի 2018 - 19:19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը:
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների գյուղոլորտում գործող գիտական կենտրոնների համագործակցությունը, գյուղատնտեսության ոլորտում առկա փորձի փոխանակման, ճանաչողական նպատակով երկու երկրների գործարար շրջանակների համար գյուղատնտեսական ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը:

Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Իրանի դեսպանը վստահություն է հայտնել, որ վերամշակված գյուղմթերքի համատեղ արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ ոչ միայն իրանական շուկայում, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոլորտում ներգրավված անձանց կապահովի նոր աշխատատեղերով: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։

«Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», - նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

Քննարկվել է իրանական ներդրումների ներգրավմամբ մի շարք այլ ճյուղերում ևս փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էրիկը ցույց է տվել գեղեցկուհի ընտրյալին
18 Օգոստոսի 2018 - 21:43
Էրիկն այն երգիչերից է, ում երգերի ներքո մարդիկ սիրահարվում են, սեր խոստովանում:
Էներգետիկները ալկոհոլի հետ միասին մեծացնում են վտանգին հակվածությունը
18 Օգոստոսի 2018 - 21:36
Էներգետիկները ալկոհոլի հետ միասին մեծացնում են վտանգին հակվածությունը: Այս մասին նշված է Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտանականների խմբի անցկացրած հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Psychiatric Research-ում:
Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
18 Օգոստոսի 2018 - 21:30
Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ, ռազմատենչ և դաժան։
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
18 Օգոստոսի 2018 - 21:21
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Իսպանիայում ձերբակալել են թմրանյութերի մատակարարների խմբի, որից 7 տոննա հաշիշ են բռնագրավել
18 Օգոստոսի 2018 - 21:10
Իսպանիայի ոստիկանությունը Մալագա նահանգում չեզոքացրել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող միջազգային խմբի, բռնագրավվել է 7 տոննա հաշիշ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի հաղորդագրությանը:
«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր». Թանդիլյանը՝ իր և իր կուսակիցների` հարթակում չլինելու մասին
18 Օգոստոսի 2018 - 21:03
«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով:
Արթուր Գևորգյան. Ո՛չ սպորտի նախարարությունը և ո՛չ ՀՕԱԿ-ն իրավունք չունեն միջամտելու բռնցքամարտի ֆեդերացիայի գործերին
18 Օգոստոսի 2018 - 21:00
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության հնչեցրած մեղադրանքներին` կապված ՀԲՖ նախագահի վերջին ընտրություններին:
Նազենի Հովհաննիսյանը՝ կարճ կիսատաբատով ու ռետրո ոճում
18 Օգոստոսի 2018 - 20:53
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, կիսվում տպավորություններով:
Ֆարոյան կղզիներում տեղի է ունեցել ավանդական կետորսությունը՝ ծովը պատելով արյան կարմիրով
18 Օգոստոսի 2018 - 20:52
Շոտլանդիայից 320 կմ դեպի հյուսիս ընկած Ֆարոյան կղզիներում տեղի ունեցած կետորսության լուսանկարները բողոքի նոր ալիք են բարձրացրել կենդանիների պաշտպան ակտիվիստների և բնապահպանների շրջանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14392
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. Բացառիկ երևույթ
Հասարակություն, Բնապահպանություն