Facebook   Twitter
 
Աշակերտների փոխանակման հայ-գերմանական ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

Աշակերտների փոխանակման հայ-գերմանական ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

14 Հունիսի 2018 - 19:44
Հունիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանությունում հյուրընկալեց Երևանի պետական հումանիտար քոլեջի և Գերմանիայի Հալե քաղաքի Էլիզաբեթ գիմնազիայի միջև աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցներին:
Աշակերտներին ուղեկցում էին Երևանի պետական հումանիտար քոլեջի գերմաներենի ուսուցիչ Զուլիետա Միսկարյանը և Էլիզաբեթ գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Թումիցինը և ուսուցիչ Դորին Մոդելը:

Ողջունելով հյուրերին` դեսպանն ընդգծեց նմանատիպ փոխանակման ծրագրերի կարևորությունը հայ-գերմանական գիտակրթական և հումանիտար կապերի ամրապնդման գործում: Աշոտ Սմբատյանն անդրադարձավ հայ-գերմանական հարաբերություններին գիտակրթական, մշակութային և տնտեսական ոլորտներում, պատասխանեց աշակերտների բազմաթիվ հարցերին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրապարակվել է Կերչի քոլեջում 21 մարդու կյանք խլած հարձակման պահի տեսագրությունը (Տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2018 - 14:16
«Վեստի Ղրիմ» հեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերը, որոնք ցույց են տալիս Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում Վլադիսլավ Ռոսլյակովի կողմից իրականացված արյունալի հարձակման պահը:
Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները
21 Հոկտեմբերի 2018 - 14:07
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Սասուն Միքայելյանը և իր ազատամարտիկ ընկերները Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբում են
21 Հոկտեմբերի 2018 - 14:04
Հրազդանում Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում կուտակումներ են, այստեղ են գալիս ինչպես Սևակ Միքայելյանի թիմակիցներ, այնպես էլ քաղաքացիներ:
Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ
21 Հոկտեմբերի 2018 - 14:00
Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20.310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33 տոկոսը
21 Հոկտեմբերի 2018 - 13:21
Ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ռուսաստանը դատապարտել է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը
21 Հոկտեմբերի 2018 - 13:00
Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ նոր գործողությունները, որը փորձում է շանտաժով Մոսկվայից զիջումների հասնել ռազմավարական կայունության ոլորտում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի ծրագրերը (ՄՓՀՀՊ):
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր
21 Հոկտեմբերի 2018 - 12:39
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15904
 
Լրահոս`