Facebook   Twitter
 
Հայաստանը ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չի ունենալու․ Փոխվարչապետ

Հայաստանը ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չի ունենալու․ Փոխվարչապետ

14 Հունիսի 2018 - 20:35
Ներկայիս կառավարությունը պատրաստ է լսել, վերլուծել և ճիշտ հետևություններ անել հնչող քննադատություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկումից հետո, որի ընթացքում ամերիկացի տնտեսագետ Ռանդալ Ֆիլերը խորհուրդ տվեց բաց լինել քննադատության առջև և խրախուսել դրանց առկայությունը:
«Ես կարծում եմ՝ քննադատությունները պետք է միշտ լսել, վերլուծել և ճիշտ հետևություններ անել: Նախորդ իշխանությունների մեծագույն խնդիրներից էր, որ մարդիկ պատրաստ չէին լսելու քննադատությունը, ընդունել այն: Ես կարծում եմ՝ նոր իշխանությունները նոր քաղաքականություն են վարելու այս առումով»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետն ավելի վաղ իր ելույթում նշել էր, որ իրենց հիմնական նպատակը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չենք ունենալու»,-ասաց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան՝ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ դա հնարավոր կլինի՞, թե՞ մարդկանց գիտակցության վրա ազդելու մեխանիզմներ են հարկավոր՝ Տիգրան Ավինյանն ասաց. «մարդկանց գիտակցության վրա ազդելու բոլոր մեխանիզմներն արդեն իսկ գործի դրվելու են հեղափոխության ընթացքում: Ամենակարևոր բանը, որ պետք է արձանագրենք՝ սա նաև մշակութային հեղափոխություն է: Նույնիսկ այն մարդը, ով կփորձի ընտրակաշառք բաժանել, չեմ կարծում, որ մարդիկ նույն ձևով կարձագանքեն, ինչպես նախկինում: Ես համոզված եմ՝ մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ ամենը կանխելու»:

Պատասխանելով հարցին, թե «այս տարի, այնուամենայնիվ, կանցկացվեն ընտրություններ», փոխվարչապետն ասաց, որ այդ հարցերին դեռ կանդրադառնան:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
17 Օգոստոսի 2018 - 09:44
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել
17 Օգոստոսի 2018 - 09:40
Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում:
Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
17 Օգոստոսի 2018 - 09:35
Ամերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են նամակ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
17 Օգոստոսի 2018 - 09:26
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
Աստղագուշակ օգօստոսի 17-ի համար
17 Օգոստոսի 2018 - 09:21
Խոյ: Ստիպված կլինեք շատ աշխատել:
Այսօր անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրն է
17 Օգոստոսի 2018 - 09:16
Օգոստոսի 17-ին նշվում է Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրը:
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
17 Օգոստոսի 2018 - 00:02
Արևմտյան աշխարհում նորընտիր կամ նորանշանակ պաշտոնյային ջենտլմենական համաձայնությամբ տրվում է խորհրդանշական 100 օր՝ լուռ աշխատելու և ցավոտ հարցերից խուսափելու համար:
Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են ավելի հաճախ բախվում օնկոլոգիական հիվանդությունների
16 Օգոստոսի 2018 - 23:54
Քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդում են ոչ միայն մարդու գենետիկ նախահակվածությունը եւ ապրելակերպը, այլեւ նրա աշխատանքը:
Բիկինիով Քենդալ Ջենները պարծենում է շքեղ մարմնով զբոսանավի վրա
16 Օգոստոսի 2018 - 23:51
Վերջին ժամանակահատվածում Քենդալը կարծես առօրյա հոգսերից փախուստի է դիմել իր բոյֆրենդի՝ Բեն Սիմոնսի հետ: Քարդաշյան-Ջեններ քույրերից միակը, ով պրոֆեսիոնալ մոդելի կարիերա է սկսել, առիթը բաց չի թողնում պարծենալ մոդելային ստանդարտներին համապատասխանող մարմնով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14366
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի 100 օրը. հաշվետվություն, թե հաշվետվության իմիտացիա
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական