Facebook   Twitter
 
Ռուսաստանի հավաքականը գերվստահ հաղթանակով սկսեց Մունդիալը (Տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականը գերվստահ հաղթանակով սկսեց Մունդիալը (Տեսանյութ)

14 Հունիսի 2018 - 21:05
Մեկնարկեց ֆուտբոլասերների կողմից շատ սիրված և սպասված Աշխարհի 2018 թվականի առաջնությունը:
Մեկնարկային խաղում Մունդիալն ընդունող Ռուսաստանի հավաքականը հյուրընկալել էր Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Ռուսները վստահ խաղով հաղթեցին 4:0 հաշվով:

12-րդ րոպեին Գոլովինի հիանալի փոխանցումից հետո Գազինսկին գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ բացելով հաշիվը: Այս գոլը Մունդիալ-2018-ի առաջին գոլն էր:

43-րդ րոպեին Ձագոևի փոխարեն խաղադաշտ մտած Անդրեյ Չերիշևը հիանալի խաղից հետո երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

71-րդ րոպեին փոխարինման մտած Ձյուբան գլխով դիպուկ հարվածեց Գոլովինի հիանալի փոխանցումից հետո:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Չերիշևը նաև դուբլ ձևակերպեց. 4:0, բայց դա դեռ վերջը չէր:

90+4-րդ րոպեին Գոլովինը տուգանայինից ֆանտաստիկ գոլով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 5:0:

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և միանգամից գլխավորեց A խումբը:

Խմբի մյուս խաղում վաղը՝ հունիսի 15-ին մրցելու են Եգիպտոսը և Ուրուգվայը:

Տեսանյութը՝ Այստեղ:
 
Նմանատիպ նորություններ
ԱԱ-2018․ Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը
15 Հուլիսի 2018 - 21:42
Ռուսաստանում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
ԱԱ-2018. Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն
15 Հուլիսի 2018 - 21:02
Կայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչը:
ԱԱ-2018. եզրափակիչ. ուղիղ հեռարձակում
15 Հուլիսի 2018 - 18:52
Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակչի մեկնարկին մնաց հաշված րոպեներ:
ԱԱ-2018․ Ֆրանսիա - Խորվաթիա․ Մեկնարկային կազմերը
15 Հուլիսի 2018 - 17:53
Հայտնի են Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականների մեկնարկային կազմերը աշխարհի առաջնության եզրափակիչում։
Կուրտուա․ Չեմ բացառում տեղափոխությունս Մադրիդի «Ռեալ»
15 Հուլիսի 2018 - 16:15
Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։
Գեւորգ Ղազարյանը՝ «Շավիշի» խաղացող
15 Հուլիսի 2018 - 14:36
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Շավիշ» ակումբում։ Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
ԱԱ-2018․ Ֆրանսիա - Խորվաթիա․ Անոնս
15 Հուլիսի 2018 - 13:52
Հունիսի 15-ին ավարտվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Շուրջ մեկ ամիս ռուսական ստադիոններում ականատես եղանք ֆուտբոլային ներկայացումների։
Առաջին անգամ ԱԱ-ի եզրափակիչն՝ առանց Իտալիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Բրազիլիայի կամ Հոլանդիայի
15 Հուլիսի 2018 - 13:11
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչն առաջին անգամ պատմության մեջ կանցկացվի առանց Իտալիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Բրազիլիայի կամ Հոլանդիայի հավաքականի:
Դավոր Շուկեր. 1998-ին մտածում էինք, որ այլեւս երբեք չենք կրկնի այն արդյունքը
15 Հուլիսի 2018 - 11:37
1998թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուքերն աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականից ակնկալում է անմոռանալի ներկայացում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1963
 
Լրահոս`