Facebook   Twitter
 
Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է. Փաշինյանը՝ ռուսական գազի սակագնի մասին

Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է. Փաշինյանը՝ ռուսական գազի սակագնի մասին

14 Հունիսի 2018 - 21:27
Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է, քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների մասին հարցին:
«Ներկայում ոչ մի խնդիր չկա: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը հիմնականում համընկնում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ, որոնց հարցում կարող են անհամապատասխանություններ լինել: Կարեւորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է գազային խնդրին եւ հարցին, որ Հայաստանում սպառողները չեն զգում ռուսական գազի ցածր գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք եզրակացության, որ դա ներհայաստանյան խնդիր է: Քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Բայց սահմանից մինչեւ սպառողի տուն գազի սակագինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը կքննարկենք եւ կհասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին չի վերաբերում»:

Նա, միաժամանակ, հավելել է, որ Հայաստանը, իհարկե, հույս ունի ավելի էժան գազ ստանալ: «Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար, բայց մենք ավելի բացառիկ գնի հույս ունենք: Այդ հարցերը կքննարկենք, եւ ես հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»,- ասել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
19 Հունվարի 2019 - 22:27
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Լարսը փակ է. առկա է ձնահյուսի վտանգ
19 Հունվարի 2019 - 21:11
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
19 Հունվարի 2019 - 17:56
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հայաստան գազի տարանցման շուրջ Վրաստանը եւ «Գազպրոմը» երկու շաբաթվա ընթացքում կպայմանավորվեն
19 Հունվարի 2019 - 17:43
«Գազպրոմի» հետ Վրաստանի բանակցությունները ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ կավարտվեն առաջիկա երկու շաբաթում։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
19 Հունվարի 2019 - 17:15
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրն ավարտվել է
19 Հունվարի 2019 - 12:47
Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները
Լարսը փակ է. կա ձնահյուսի վտանգ. Ռուսական կողմում կուտակված է 280-ից ավելի մեքենա
19 Հունվարի 2019 - 10:17
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի
19 Հունվարի 2019 - 09:52
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 771
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն