Facebook   Twitter
 
ՊՆախարարության նախկին պաշտոնիայի գումարների ոդիսականը

ՊՆախարարության նախկին պաշտոնիայի գումարների ոդիսականը

25 Հունիսի 2018 - 13:17
2005 թ.-ին ՊՆախարարության կապիտալ շինարարության վարչության այդ ժամանակվա պետ Արմեն Սարգսյանը, մի քանի ոչ պակաս ազդեցիկ ու փողատեր մարդկանց հետո որոշել էր Գառնիի ձորում ՀԷԿ կառուցել: Ծրագիրը ձախողվում է, ՀԷԿ-ը չի կառուցվում:
Ըստ Արմեն Սարգսյանի, իր գորընկեր Արմեն Գևորգյանի միջոցով երկու տարբեր անձանց է վճարել 270.000 ԱՄՆ դոլար, խողովակ ձեռք բերելու համար, սակայն դրա մասին հավաստող որևէ փաստաթուղթ չկա: Հարուցվել է քրեական գործ, որն ընթանում է արդեն 7 տարի:

Դուք այն պաշտոնյան եք եղել, որ մտերիմ եք եղել Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ չեք դիմել հենց նրա օգնությանը, հարցին նա պատասխանեց. «Իմ դեմ հարուցված քրեական գործի մասին խոսել եմ դատախազներ՝ Աղվան Հովսեփյանի, Գևորգ Կոստանյանի և Արթուր Դավթյանի հետ, իհարկե նախապես խոսելով Սերժ Սարգսյանի հետ, բայց իմ գլխի տակ փափուկ բարձ են դրել, ոչինչ չանելով: Անշուշտ ես նրանց հետ չէի հանդիպի, եթե չլիներ Սերժ Սարգսյանի «դաբրոն»»:

Մամուլը շրջանառելով Արմեն Սարգսյանի անունը, նշում է, որ նա շրջանցելով օրենքները զբաղվել է ձեռնարկատիրությամբ, շրջանառության մեջ դնելով 270.000 ԱՄՆ դոլար, կատարելով կանխիկ գործառույթներ:


«Այդ 270.000 ԱՄՆ դոլարն ամբողջությամբ ինձ է պատկանել, դա իմ անձնական գումարն է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Ըստ մամուլի, վերջինս կոռուպցիոն և աղմկոտ պատմություններով պայմանավորված հաճախ է առնչվել իրավապահ համակարգի հետ: Մասնավորապես նշվում է, որ այդ ոլորտում շինարարական ատկատները կազմել են 30-ից 35 %, այդ մասին հայտարարել են մի շարք շինարարական կազմակերպություններ, որոնք սնանկացել են և որպես մեղավոր համարում են հենց Արմեն Սարգսյանին, այս հարցին խուսափողական պատասխան տվեց. «Եթե ես այդ անձը լիներ, իմ հանդեպ նման հաշվեհարդար չէր իրականացվի, նման լուրերը ևս այդ վենդետայի կծիկից են»:

Խոսում է վենդետայի կծիկից, մոռանալով, որ ինքն է Անդրանիկ Մելոյանին, վերջինս էլ Յուրա Ղազարյանին և Արմեն Գևորգյանին է հանձնել 270.000 ԱՄՆ դոլար գորմարը 2.5 կմ խողովակ գնելու նպատակով: Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն անձամբ չի մասնակցել այդ գործարքին, պատասխանել է. «Արձակուրդում էի և բացակայում էի քաղաքից: Ես այստեղ վստահելի մարդիկ ունեի»: Ստացվում է, որ խաբողի դերում են վստահելի մարդիկ:

Ցանկացած բիզնես ծրագիր իրենից ներկայացնում է ռիսկային գործոն, դուք հաշվարկել եք այդ ռիսկերը: Ի վերջո, ով է Արմեն Գևորգյանը ձեզ համար և ինչ տեղ է զբաղեցրել ձեր բիզնես ծրագրերում, և կարելի՞ է հասկանալ, որ դուք գործին նոր ընթացք եք ուզում տալ և մեղավոր ճանաչել հենց Արմեն Գևորգյանին, Ա. Սարգսյանը նշեց. «Այսօր, երբ իրավիճակ է փոխվել Հայաստանում, երբ այդ անձինք, ովքեր ժամանակին իշխանություն էին, այսօր այսպես ասած մեջք այլևս չունեն, ես հույս ունի, որ սայլը տեղից կշարժվի, և գոնե եթե ոչ խողովակները, ապա իմ կրած գումարային կորուստը ամբողջապես կփոխհատուցեն մեղավորները»:

Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Ըստ Արմեն Սարգսյանի պաշտպանի ի սկզբանե քննչական մարմինները գործը տարել են այլ ուղղությամբ: Նախաքննության ընթացքում քննչական մարմինների կողմից ինչպիսի սխալներ են թույլ տրվել, որոնք են դրանք և ինչ թերություններ եք արձանագրել և ըստ ձեզ ինչ հանգամանքներ այդպես էլ չպարզվեցին, հարց ուղղեցինք Ա. Սարգսյանի փաստաբանի:

«Քննչական մարմինն ընտրեց այն մարտավարությունը, որ այս գործը հնարավորինս հետաձգեն, որպեսզի անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները լրանան: «Հայռուսգազարդ»-ի երկու աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում իրականացրին, բայց, հայտարարելով, որ գործի վաղեմության ժամկետներն անցել են, ոչինչ անել չեն կարող»,-ասել է Արա Զաքարյանը:

Հարցին գործում առկա են 2.5 կմ խողովակի գնման փաստաթղթերը, ստացականները, Զաքարյանն ասաց. «Փաստաթղթերը Արմեն Գևորգյանի կողմից կեղծվել են, դրանց մի մասն էլ երբ հանձնվել են իմ պաշտպանյալին բացակայել են փաթեթից»:

Եվ հիմա թավշյա հեղափոխության ալիքի ներքո Արմեն Սարգսյանն ու Արա Զաքարյանը ցանկանում են «գոլի» հեղինակ դառնալ և հանդես են գալիս տուժողի կարգավիճակում, պահանջելով արդարություն, մոռանալով, որ իրենց լարած թակարդում հենց իրենք են հայտնվելու:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը (Ուղիղ)
20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16910
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն