Facebook   Twitter
 
Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան

Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան

26 Հունիսի 2018 - 16:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Այսօր, կարծում եմ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է, և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը: Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի: Մենք, երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը:

Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները
23 Սեպտեմբերի 2018 - 19:36
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը
23 Սեպտեմբերի 2018 - 19:30
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը:
Ո՞րն է քնի համար ամենավտանգավոր դիրքը
23 Սեպտեմբերի 2018 - 19:22
Ամերիկյան Մայո կլինիկայի փորձագետները պարզել են, որ փորի վրա քունը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել,– գրում է Bustle պարբերականը։
6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 19:18
6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզեց, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:
ՀՀԿ-ական պատգամավորը վթարի է ենթարկվել
23 Սեպտեմբերի 2018 - 19:07
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։
55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետել
23 Սեպտեմբերի 2018 - 19:03
Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
54 ահազանգ ոստիկանույթյունում՝ Ժամը 18:00-ի դրությամբ
23 Սեպտեմբերի 2018 - 18:51
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
Արմեն Սարգսյանը` Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին
23 Սեպտեմբերի 2018 - 18:46
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։
Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան
23 Սեպտեմբերի 2018 - 18:42
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կոպիտ խախտումներ չեն գրանցվել, գրանցված խախտումները հիմնականում տեխնիկական են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14959
 
Լրահոս`