Facebook   Twitter
 
Սա Ծովակում երկար տարիներ սպասված ծրագիր էր. գյուղապետ

Սա Ծովակում երկար տարիներ սպասված ծրագիր էր. գյուղապետ

07 Հուլիսի 2018 - 20:56
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում պետական միջոցների հաշվին մեկնարկում են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, մշակույթի տան հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 30 միլիոն դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 22 միլիոն 644 հազար դրամով:

«Նախատեսվում է հիմնանորոգել շենքի տանիքը, փոխել դռներն ու լուսամուտները, կատարել արտաքին ու ներքին հարդարման որոշակի աշխատանքներ: Ջեռուցման համակարգի կառուցման և կահավորման համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կլինի: Մշակույթի տունը, որտեղ տեղավորված է նաև գյուղապետարանը, չի հիմնանորոգվել իր շահագործման պահից ի վեր՝ 1966 թվականից սկսած: Տարիների ընթացքում շենքը քայքայվել ու համարյա կորցրել էր պիտանիությունը շահագործման համար:

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: Մշակույթի տան շահագործմամբ մեր երեխաները հնարավորություն կունենան՝ ակտիվորեն ներգրավվելու մարզական կամ արվեստի ու մշակույթի խմբակներում: Սա Ծովակում երկար տարիներ սպասված ծրագիր էր, որը, վերջապես, կյանքի է կոչվում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Ծովակում մեկնարկում է ևս մեկ կարևոր ծրագիր. տեղական բյուջեի միջոցներից ներդրված 3 միլիոն 600 հազար դրամի հաշվին հիմնանորոգվում է «Խարաբեք» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 1170 մետր երկարությամբ: Նոր ու զարգացող թաղամասին սպասարկող այդ ջրատարը ևս քայքայվել է: «Երկաթե խողովակներն ամբողջությամբ փոխարինվելու են պոլիէթիլենային խողովակներով: Թաղամասի 34 ընտանիք կապահովվեն մշտական խմելու ջրով, իսկ առաջիկա տարիներին այստեղ բնակության եկող նորաստեղծ ընտանիքները ևս ջրատարից օգտվելու հնարավորություն կունենան»,-շարունակեց Գարիկ Հակոբյանը:

Առաջիկա օրերին Ծովակում մեկնարկելու է նաև գիշերային լուսավորության ցանցի կառուցման երկրորդ փուլը, որն իրականացվում է «Վիվասել ՄՏՍ»-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության միջոցների հաշվին:

«Նախորդ տարի այդ կազմակերպությունների միջոցներով Ծովակում կառուցվել է 1 կիլոմետր 150 մետր երկարությամբ գիշերային լուսավորության ցանց: Այս տարի դարձյալ դրանց միջոցներով ևս նույնքան ցանց կկառուցվի, որով կավարտվի ծրագրի երկրորդ փուլը: Նախատեսվում են նաև ծրագրի երրորդ ու չորրորդ փուլեր, որոնք կիրականացվեն առաջիկա երկու տարում»,-ամփոփեց համայնքի ղեկավարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախկինում գազելներով տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ
23 Սեպտեմբերի 2018 - 20:45
Մեծամասնություն լինելը հենց քաղաքական հաղթանակ է լինելու, այսինքն՝ երբ «Իմ քայլը» դաշինքը կվերցնի ձայների մեծամասնությունը՝ առանց որևէ խոչընդոտի՝ դառնալով քաղաքային իշխանություն։
Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում. Արսեն Խառատյան
23 Սեպտեմբերի 2018 - 20:38
ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այսօր իր կյանքի «ամենախախանդ ընտրության օրն է»: Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել:
Մեր թղթակիցը տեղեկատվություն կտրամադրի 8/18 ընտրատեղամասից քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում
23 Սեպտեմբերի 2018 - 20:25
Շենգավիթ համայնքում գտնվող 8/18 ընտրատեղամասում 1777 ընտրողից այսօր իր քաղաքացիական պարտքը կատարել է 733 ընտրող:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն Ասադի հեռանալը ժամանակի հարց է համարում
23 Սեպտեմբերի 2018 - 20:23
Միացյալ Նահանգները չի փորձում ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լքել իր պաշտոնը, սակայն նրա հեռանալը ժամանակի հարց է։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CBS-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
23 Սեպտեմբերի 2018 - 20:06
Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այս րոպեներին Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
23 Սեպտեմբերի 2018 - 20:03
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
Աջափնյակում 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջեւ քաշքշուկ է եղել. «Անկախ դիտորդ»
23 Սեպտեմբերի 2018 - 19:57
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Այս մասին նշված է «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրած խախտումներում:
Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն
23 Սեպտեմբերի 2018 - 19:47
Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13396
 
Լրահոս`