Facebook   Twitter
 
ՊՆ-ն ԵԿՄ-ին հատկացումների մասին որոշումներ է կայացնելու միայն քրեական գործի ավարտից հետո

ՊՆ-ն ԵԿՄ-ին հատկացումների մասին որոշումներ է կայացնելու միայն քրեական գործի ավարտից հետո

09 Հուլիսի 2018 - 18:52
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԿՄ-ին տրամադրվող հատկացումների հետ կապված որոշումներ կկայացնի միայն ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի ավարտից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Համոզված եմ, որ հարուցված քրեական գործի ավարտին կունենանք այնպիսի պատկեր, որը թույլ կտա որոշումներ կայացնել ՊՆ-ում հատկացումների հետ կապված: Սպասում ենք քրեական գործի ավարտին»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ եթե ԵԿՄ-ն կարողանա վերափոխվել և էլ ավելի մասնագիտացված աջակցել ՊՆ-ին և բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, նախազորակոչային պատրաստության կազմակերպմանը, ապա իրենք աջակցելու են այդ կառույցին: Նախարարը նաև նշեց, որ ԵԿՄ-ն բավականին մեծ չափաբաժին է ունեցել բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն
23 Սեպտեմբերի 2018 - 21:05
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն:
Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ
23 Սեպտեմբերի 2018 - 21:03
Ավստրալիայում սպառողների շրջանում ի հայտ եկած խուճապը՝ պայմանավորված ելակի փաթեթավորման մեջ ասեղների հայտնաբերմամբ, տարածվել է նաև նաև Նոր Զելանդիայի բնակիչների շրջանում:
Քննչական կոմիտեում ստացվել է 23 նյութ ժամը 20:00-ի դրությամբ
23 Սեպտեմբերի 2018 - 20:59
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
23 Սեպտեմբերի 2018 - 20:56
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը
23 Սեպտեմբերի 2018 - 20:53
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը:
Նախկինում գազելներով տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ
23 Սեպտեմբերի 2018 - 20:45
Մեծամասնություն լինելը հենց քաղաքական հաղթանակ է լինելու, այսինքն՝ երբ «Իմ քայլը» դաշինքը կվերցնի ձայների մեծամասնությունը՝ առանց որևէ խոչընդոտի՝ դառնալով քաղաքային իշխանություն։
Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում. Արսեն Խառատյան
23 Սեպտեմբերի 2018 - 20:38
ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այսօր իր կյանքի «ամենախախանդ ընտրության օրն է»: Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել:
Մեր թղթակիցը տեղեկատվություն կտրամադրի 8/18 ընտրատեղամասից քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում
23 Սեպտեմբերի 2018 - 20:25
Շենգավիթ համայնքում գտնվող 8/18 ընտրատեղամասում 1777 ընտրողից այսօր իր քաղաքացիական պարտքը կատարել է 733 ընտրող:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13437
 
Լրահոս`