Facebook   Twitter
 
«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է Ջերմուկում իրականացրած ծրագրերը

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է Ջերմուկում իրականացրած ծրագրերը

10 Հուլիսի 2018 - 17:01
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել Ջերմուկում վերջին տարիների ընթացքում ենթակառուցվածքների շինարարության, կրթական, տուրիզմի աջակցության իր ծրագրերի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
Ի՞նչ է արել Լիդիանը Ջերմուկում և Ջերմուկի համար

Անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստ պնդեցին, թե Լիդիանը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, և Ջերմուկը ազդակիր համայնք չի ճանաչել: Նախ՝ ազդակիր համայնքների շրջանակը որոշվում է ըստ օրենքի՝ պայմանավորված ծրագրի զբաղեցրած տարածքով, և դա որոշում է ոչ թե ընկերությունը, այլ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը:

Ու, թեև օրենքը Լիդիանին որևէ կերպ չէր պարտավորեցնում Ջերմուկում լսումներ անել, ընկերությունը, հետևելով միջազգային չափանիշներին, Ջերմուկում անցկացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ երկու հանրային քննարկում՝ այդ մասին հայտարարելով ընկերության կայքում, մամուլում և առձեռն հրավեր հանձնելով մոտ 700 ջերմուկցիների: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցելու: Ավելին՝ այն ջերմուկցի ակտիվիստերը, ովքեր չեն կարողացել մասնակցել Ջերմուկում քննարկումներին, հատուկ հրավիրվել են մասնակցելու Երևանյան քննարկմանը: Տես՝ կից տեսանյութը:

Ոմանք պնդում են, թե Ջերմուկ քաղաքը Ամուլսարի ծրագրից որևէ օգուտ չի ստացել:

Լիդիանն ունի բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա հիմնված և միջազգային աուդիտներով հաստատված վստահություն, որ Ջերմուկի վրա Ամուլսարի ծրագրից որևէ բնապահպանական ազդեցություն չի լինի: Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ներկայացնում ենք որոշ տվյալներ և դատողությունները թողնում ընթերցողին:

Ջերմուկ և Կեչուտ համայնքեր
Լիդիանի կողմից իրականացված Սոցիալական զարգացման ծրագրեր՝ մինչ օրս, մոտ՝ 340 մլն ՀՀ դրամ

Ենթակառուցվածքներ – շինարարություն, վերանորոգում՝ 214 մլն ՀՀ դրամ

Մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում և բարեկարգում Ջերմուկում (2012-2015թթ.)
Երաժշտական և արվեստի դպրոցների տարածքների ասֆալտապատում, Ջերմուկ, Կեչուտ, (2013 և 2016թթ. )
Սպորտային և մանկական խաղահրապարակների կառուցում Ջերմուկում և Կեչուտում (2014թ.)
Ջերմուկի հրշեջ կայանի վերանորոգում, (2015թ.)
Ճանապարհային երթևեկության նշանների և լույսերի տեղադրում Ջերմուկում, (2017թ.)
Ձյան մաքրման երկու սարքավորման տրամադրում Ջերմուկի քաղաքապետարանին, (2014թ.)
Կեչուտի խմելու ջրի ցանցի վերանորոգում, (2016թ.)
Տուրիզմի աջակցության ծրագրեր՝ 62 մլն ՀՀ դրամ

Ջերմուկի շախմատային մրցաշարերի հովանավորություն (2011-2018 թթ.)
Ջերմուկի դահուկային ենթակառուցվածքի և հետագա պոտենցիալի ուսումնասիրություն, (2013թ․)
Հյուրընկալության և տուրիզմին ուղղված դասընթացներ (2017-18թթ.)
Կրթական ծրագրեր՝ 29 մլն ՀՀ դրամ

Վիկի-մեդիա ամառային և Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ճամբարներ (2016- 2017թթ.)
Մանկական երգչախումբ (2014-2018թթ.)
Հմտությունների ուսուցման դասընթացներ, հետագա զարգացման և բիզնես մոդելի հիմնում, Ջերմուկ, Կեչուտ, (2015-2017 թթ.)
Աջակցություն Ջերմուկի սպորտ-դպրոցին, (2017թ.)
Այլ ծրագրեր

Շտապ օգնության մեքենա՝ Ջերմուկի հիվանդանոցին, բժիշկների վերապատրաստում, (2011, 2013թթ.)
Հանրային առողջության իրազեկում և կրթական ծրագրերի իրականացում, (2017թ.)
Ճանապարհային անվտանգության իրազեկում և դպրոցական պարագաների տրամադրում, Ջերմուկ, Կեչուտ, (2016-17թթ.)
Աջակցություն փոքր բիզնեսի ծրագրերին
Ջերմուկի մի շարք բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրում՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար, (2013-2018թթ.):
Այս ծրագրերն իրականացվել են Ջերմուկ և Կեչուտ համայնքների բնակիչների՝ համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական և բուժհաստատությունների, հյուրանոցների ու առողջարանների և անհատների հայտերի հիման վրա` նրանց հետ համատեղ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների արդյունքում: Ավելորդ է ասել, որ հնարավոր չէր տարիների ընթացքում իրականացնել նման լայնավածավալ աշխատանքներ՝ առանց համայնքի լայն ներգրավվածության:

Ի լրումն՝
2008-2017թթ. Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Լիդիանը փոխանցել է 852,828 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 319,000 ԱՄՆ դոլարը՝ միայն 2017թ. Ջերմուկին:
Աշխատատեղեր – ս.թ. հունվարից մինչև մայիս, մոտ 250 ջերմուկցի է աշխատել Ամուլսարի Ծրագրում` Լիդիանում և կապալառուների մոտ: 2016-2018թթ միայն աշխատավարձի տեսքով Լիդիանը Ջերմուկի բնակիչներին փոխանցել է 155 միլիոն դրամ: Սա չի ներառում կապալառու կազմակերպությունների կողմից վճարված աշխատավարձերի գումարը:
Գնումներ տեղից – Միայն Լիդիանի կապալառուների կողմից 2017թ. մարտ – մայիս ամիսներին ավելի քան 2.1 միլիոն դոլարին համարժեք գնում է կատարվել, մասնավորապես՝ վառելիք, սնունդ, կացարան/հյուրանոց, վարձով տներ, օֆիսներ, և տրանսպորտ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
Քրիստինա Ագիլերան իր որդու հետ լուսանկար է հրապարակել
20 Հուլիսի 2018 - 23:32
Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան ակտիվորեն վարում է իր Instagram-ը։
Ավստրալիայում բնակվող 9-ամյա տղայի քաշը հասել է 178 կգ-ի
20 Հուլիսի 2018 - 23:23
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում բնակվող 9-ամյա տղան կշռում է 178 կգ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, երեխան սկսել է գիրանալ վաղ մանկութունից:
Գիտնականները հայտնել են քրտինքի տհաճ հոտի պատճառը
20 Հուլիսի 2018 - 23:18
Քրտինքի հետևանքով տհաճ հոտի առաջացմանը նպաստում են միկրոօրգանիզմները, որոնք սնվում են օրգանիզմի արտազատած նյութերով։
Պրանկեր Վովանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել Փաշինյանի վրա
20 Հուլիսի 2018 - 22:55
Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել կատակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Լիոնից Հայաստան հետախուզվող է տեղափոխվել. նա որոնվում էր 6 տարի
20 Հուլիսի 2018 - 22:44
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին:
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ Չալոն ապրելու է վարչապետի առանձնատանը
20 Հուլիսի 2018 - 22:30
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալոն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այս մասին հայտնում է Paws Vet Clinic կլինիկան Facebook-ի իր էջում։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն` մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ
20 Հուլիսի 2018 - 22:17
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունիցլ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12496
 
Լրահոս`