Facebook   Twitter
 
Ամուլսարի շահագործումը զրոյական հեռանկար ունի, եթե դատարան դիմեն՝ տուգանքներ կմուծեն ՀՀ կառավարությանը. Հ. Սանասարյան

Ամուլսարի շահագործումը զրոյական հեռանկար ունի, եթե դատարան դիմեն՝ տուգանքներ կմուծեն ՀՀ կառավարությանը. Հ. Սանասարյան

10 Հուլիսի 2018 - 18:24
Վարչապետի հանդիպումը Ամուլսարում հստակեցրեց «Լիդիանի» վերաբերմունքը: Լրագրողների հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Վարչապետն ասել էր, որ 10 օր, մեկ ամիս դադարեցնի աշխատանքը, ճանապարհը պետք է բացվի, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն: Բայց «Լիդիանը» հրաժարվեց դրանից: Կապալառու ընկերություններից երկուսը տեխնիկան հանում է հանքից»,- ասաց Սանասարյանը:

Ըստ նրա՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում տարեկան կորցնելու ենք 1,5 միլիարդ խորանարդ մետր ջուր, հազարավոր հեկտարների հողատարածքներ, կորցնելու ենք բուսականություն, կենդանական աշխարհ, բնակչության առողջական վիճակը վտանգի տակ է առնվելու:

«Մարդկանց բնակեցումն այդտեղ անհնարին կդառնա: Ծանր մետաղները, որոնք կան, ռադիոակտիվ էլեմենտները, չեն ձևափոխվում, ինչ հիվանդություն ասես չեն հանգեցնում՝ մաշկային, տեսողություն, թոքախտ, քաղցկեղ, առաջացնում են մուտացիաներ, հրեշածնություն, մեռելածնություն:

«Լիդիանի» ներդրում կոչվածը, որը պետք է երկրին 5,2 միլիարդ դոլարի շահույթ ապահովի, ներդրում չէ, հանքը շահագործելու համար թանկարժեք տեխնիկա են գնում և երկրին մեծ վնասներ հասցնում».,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Կանաչների միության նախագահն ասաց, որ 90 միլիոն տոննա հանքաքարը միանգամից վերամշակելու են ցիանիդով, որը «սպանող հատկություններ ունի, 110 միլիգրամ ցիանիդ է պետք 60 կգ մարդուն ոչնչացնելու համար»:

Բացի այդ, Ամուլսարի տարածքը սեյսմակայուն չէ և հանքի շահագործման համար արվող պայթյունները կառաջացնեն սողանքային երևույթներ. «Միջպետական միակ ճանապարհը դեպի Իրան վթարային կդառնա»:

«Ամուլսարի շահագործման մասին օրենքի նախագիծը խախտումներով է գրված, կոծկվել են մի շարք հանգամանքներ: Մի տեղ գրում են, որ բուսականությանը չեն վնասի, մյուս տեղ գրում են, թե խեղդելու են բուսականությունը, մի տեղ գրում են, թե կենդանական աշխարհին զրո վնաս կհասցվի, մի տեղ էլ գրում, թե ինչ վնաս են կրելու կաթնասունները: Սա գիտական փաստաթուղթ չէ, ամեն էջ հակասում է մյուսին»,- նշեց Հ. Սանասարյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը կոռուպցիոն կամ կաշառքի ճանապարհով տվել է դրական եզրակացություն այդ կեղծ նախագծին, որն էլ հիմք է շահագործման համար:

«Հիմա, երբ վարչապետը ասում է, որ հանձնաժողով պետք է ստեղծել, նյութերը պետք է ուսումնասիրվեն, ցույց է տալիս, որ Ամուլսարի շահագործումը զրոյական հեռանկար ունի, եթե դիմեն դատարան՝ տուգանքներ պետք է մուծեն ՀՀ կառավարությանը: 65 էջ նախագիծ էին ներկայացրել, հետո դարձավ 800 էջ, ավելացրին, և հենց այստեղ գրեցին սպառնալիքները, պարզ գրում են, որ բուսականությունը ոչնչանալու է, կենդանական աշխարհը կրելու է կորուստներ, ջրերը աղտոտվելու են, այս ամենը հասնելու է Սևան»,- հավելեց նա:

Հակոբ Սանասարյանն ասաց, որ ամեն ինչ չպետք է «բարդել վարչապետի վրա, բնապահպանության ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանը 2016թ.-ին հայտարարել է, որ բնապահպանական փորձաքննություն չի իրականացրել, որովհետև չկա համապատասխան ռեսուրս»:

Նա ասաց, որ մոտ 2 տարի է «Լիդիանը» քանդում էր Ամուլսարի առաջին շերտը, որպեսզի պայթեցումներ սկսեն: «Հենց սկսեցին պայթեցնել, միլիոնավոր տոննա ծծումբ դուրս կգա, կասեն, որ ամեն ինչ արել են, եկեք շարունակենք: Նրանք այս հույսով են առաջ գնում: Ներկայումս երեսային շերտերն են քանդել: Սա հատուկ թշնամություն է, առաջ միայն մեռնում էր Որոտան գետը, հիմա մեռնում է նաև Արփա գետը»:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Աղբյուրը՝ Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Վայրի բնության մեջ ազատ արձակված ընձառյուծն անհետացել է Հյուսիսային Կովկասի սարերում
16 Փետրվարի 2019 - 13:15
Հյուսիսային Կովկասի բնության պահպանության և պաշտպանության կենտրոնը չորս առաջավորասիական ընձառյուծի վայրի միջավայրում ազատ է արձակել։
Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
15 Փետրվարի 2019 - 14:29
Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել Հայաստանում
13 Փետրվարի 2019 - 15:57
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը:
Թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲՆ
12 Փետրվարի 2019 - 11:11
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54.239.165 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը. (տեսանյութ)
11 Փետրվարի 2019 - 23:36
Երևանի քաղաքապետարանը թափառող շների խնդրի մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:
«Թեղուտի պոչամբարի թունավոր փոշին լցվում ու խեղդում է բնակավայրը». ահազանգում են Շնողի բնակիչները (Տեսանյութ)
09 Փետրվարի 2019 - 19:18
Լոռի մարզի բնակիչները «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջոցով ահազանգում են Շնող գյուղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հաղորդում է Econews.am-ը:
Բնապահպանության նախարարը` կառավարության ծրագրի մասին
09 Փետրվարի 2019 - 18:40
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին, մասնավորապես բնապահպանական ոլորտին վերաբերող կետերին: Նախարարը մասնավորապես գրել է.
Ահազանգ. Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում եւ լցվում Շնող գետի Մանստեւ վտակի մեջ
09 Փետրվարի 2019 - 11:06
Անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում եւ լցվում Շնող գետի վտակ Մանստեւ գետակի մեջ։ Այս մասին ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
Հնդկաստանում սատկել է անազատության մեջ բնակվող ամենատարեց փիղը
07 Փետրվարի 2019 - 23:54
Հնդկաստանում սատկել է Դաքշայանի անունով հայտնի աշխարհի ամենատարեց փիղը, որն անազատության մեջ է պահվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 125
 
Լրահոս`