Facebook   Twitter
 
ՊԵԿ-ը բացահայտել է պետությանը 600 մլն դրամի չափով վնասի պատճառման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է պետությանը 600 մլն դրամի չափով վնասի պատճառման դեպք

10 Հուլիսի 2018 - 19:21
Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով:
Ներմուծված ապրանքների իրական սեփականատերերը հանդիսացել են տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք իրենց ապրանքների տեղափոխումը և մաքսազերծումը կազմակերպել են նշված ընկերությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջիններիս տրված արտոնությունները:

Պարզվել է նաև, որ Կարլեն Մկրտչյանը ձևավորված մեխանիզմներով՝ այսպես կոչված «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ Ընդ Ման» ՍՊԸ-ի, այլև «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ», ինչպես նաև «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից կատարվել են պետությանը պատճառված վնասի նոր հաշվարկներ: Դրանց արդյունքում հաշվարկվել են «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ» և «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների կողմից ծավալված գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասի չափերը, որոնք կազմել են շուրջ 600 մլն ՀՀ դրամ:

Նախաքննությամբ ձեռնարկվում և իրականացվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասը վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)
19 Նոյեմբերի 2018 - 11:07
Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար
19 Նոյեմբերի 2018 - 09:37
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ
18 Նոյեմբերի 2018 - 18:10
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա
18 Նոյեմբերի 2018 - 09:56
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար
17 Նոյեմբերի 2018 - 14:25
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս
17 Նոյեմբերի 2018 - 12:09
Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների:
Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
17 Նոյեմբերի 2018 - 10:17
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Միջազգային կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի առաջընթացը
17 Նոյեմբերի 2018 - 10:08
Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների համաձայն՝ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել մի շարք ոլորտներում:
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ռուսական կողմում 350 ավտոմեքենա է կուտակված
17 Նոյեմբերի 2018 - 10:05
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 755
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական