Facebook   Twitter
 
Սահմանապահ Դովեղ գյուղում գործարկվել է ոռոգման ջրի համակարգ. ՎիվաՍել-ՄՏՍ

Սահմանապահ Դովեղ գյուղում գործարկվել է ոռոգման ջրի համակարգ. ՎիվաՍել-ՄՏՍ

11 Հուլիսի 2018 - 15:13
Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով շուրջ 15կմ սահման ունի հարևան երկրի հետ: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին ենթակառուցվածքերի սրված խնդիրը չի շրջանցել նաև այս բնակավայրում ապրողներին:
Անտառից եկող ինքնահոս ոռոգման ջրով տարիներ առաջ սնուցել են սահմանի գրեթե փեշին գտնվող հողերը, սակայն ուղիղ գծով հրետակոծության տակ գտնվելու վտանգը պատճառ է դարձել բնակավայրի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցնելու համար:

Բնակիչների անվտանգությունն ապահովելու միակ լուծումը եղել է տնամերձ հողամասերը ոռոգելի դարձնելը, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովումը և ոռոգման նոր համակարգի ստեղծումը լուրջ խնդիր են եղել համայնքի համար: Սահմանին ապրող գյուղացիների խնդրով մտահոգ անհատների աջակցությամբ, 30 տարի հետո, խնդիրը լուծվել է: Ներդրվել է 19.5 միլիոն դրամ՝ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի կառուցման համար: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Դովեղ» հիմնադրամը:

Նոր համակարգով անտառից եկող ինքնահոս ջուրը, փակ եղանակով անհրաժեշտ ճնշում ապահովելու միջոցով, հասցվել է պոմպակայան: Այդ նպատակով կառուցվել է շուրջ 850մ ջրագիծ: Հաջորդ 3 փուլով ստեղծվել է տնամերձ հողամասերի ոռոգելի ներքին ցանցը, ինչի համար կառուցվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրագիծ: Լուծվել է 2 խնդիր. գյուղացու համար ստեղծվել են գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ պայմաններում իրականացնելու և տնամերձ հողամասից օգուտ քաղելու հնարավորություններ: Կա ևս մեկ արդյունք. ստեղծվել է երկու աշխատատեղ՝ պոմպակայանում:

Ոռոգման նոր համակարգի բացմանը մասնակցել են ծրագրի ֆինանսական կողմն ապահովող անհատները, «Դովեղ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը ու բնակիչներ:

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող մարդկանց՝ Ռալֆ Յիրիկյանի, Ռոբերտ Նազարյանի, Սուրեն Սահակյանի, Վաչիկ Քոքոբելյանի և Ֆրեդ Նազարյանի ներդրման արդյունքում տարիների խնդիրը լուծվել է: Հատկապես սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքները կարևոր են մի քանի տեսանկյունից. գյուղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գյուղը և լուծվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգության հարցը»,-ասել է Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը:

Դովեղում իրականացված ծրագիրն արժևորվում է երկարաժամկետ արդյունքով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ազատամուտ համայնքի ղեկավարը պաշտոնից ազատված չէ
21 Նոյեմբերի 2018 - 17:01
Մեր տեղեկությամբ այսօր՝ նոյեմբերի 21-ին, Տավուշի մարզպետարան են հրավիրել Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին և հայտնել, որ ազատված է աշխատանքից՝ Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի որոշմամբ:
Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված
21 Նոյեմբերի 2018 - 12:45
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը ավարտում է գործունեությունը
20 Նոյեմբերի 2018 - 21:32
Այսօր Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում տեղի ունեցավ Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD/ԵՀԳԳԶԾ) Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում
20 Նոյեմբերի 2018 - 21:06
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:
Սյունիքի մարզպետի հյուրերը ուսանողներ էին
20 Նոյեմբերի 2018 - 17:08
Նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզպետարանում Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ (նշվում է նոյեմբերի 17-ին) հանդիպում էր կազմակերպվել մարզպետ Հունան Պողոսյանի ու մարզի բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների, ուսխորհուրդների ղեկավարների հետ. ներկա էին նաեւ կրթօջախների ղեկավարները, դասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Գագարինցիները փակել են Երեւան-Սեւան ճանապարհը եւ պահանջում են հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ
20 Նոյեմբերի 2018 - 16:41
Երեւան-Սեւան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան երթեւեկությունը երկկողմանի դադարեցվել է։
Հանրային ճնշման ներ­քո հրաժարական է ներկայացրել Վարդանաշեն գյու­ղի համայնքապետը
20 Նոյեմբերի 2018 - 10:45
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հանրային ճնշման ներ­քո հրաժարական է տվել Արմա­վիրի մարզի Վարդանաշեն գյու­ղի համայնքապետ Արթուր Մա­նուկյանը:
Բերդավանցիները փակել են ճանապարհը. նրանք պահանջում են վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին
17 Նոյեմբերի 2018 - 13:10
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին:
Էքստրիմ՝ երկնքի սահմանին․ Քալավանը դառնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորագույն զբոսաշրջային կենտրոնը
16 Նոյեմբերի 2018 - 23:18
Գեղարքունիքի լեռներում թաքնված Քալավան գյուղը իսկական դրախտ է էքստրեմալ հանգստի, ասկետիկ կենսակերպի սիրահարների եւ պարզապես նրանց համար, ովքեր քաղաքային եռուզեռից առանձնանալու ցանկություն ունեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 77
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Տնտեսություն, Հասարակություն