Facebook   Twitter
 
Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար

11 Հուլիսի 2018 - 15:40
Լարսի անցակետում այս պահի դրությամբ ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով:
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

Նա հայտնել է նաև, որ վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից 10՝ հայկական: «Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման»,-հավելել է նա:

Հետգրությամբ փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին՝ շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ չեն ստացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից Լարսում հերթ էր գոյացել: Փոխնախարարը հայտնել էր, որ ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում)՝ 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ:

Նա նաև ասել էր, որ հերթը պայմանավորված էր տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու»:
ԿՊՏՏ փոխնախարարի հավելմամբ՝ հիմնական խնդիրը զբոսաշրջիկների առկայությունն է: «Ռուս տուրիստների հետ է կապված, որովհետև ռուս տուրիստները գնում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Այսինքն՝ ինձ հավաստիացրին, որ ուղիղ 50 տոկոսը, տվյալներն այսօր առավոտվա են, ռուսական մեքենաներն են, ռուս տուրիստները, որոնք գալիս են Ռուսաստանից»,-ասել էր նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
17 Փետրվարի 2019 - 17:58
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
17 Փետրվարի 2019 - 17:21
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է
17 Փետրվարի 2019 - 12:22
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դոլարը գնվում է 484.50 դրամով. արտարժույթների փոխարժեքները
17 Փետրվարի 2019 - 10:30
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
17 Փետրվարի 2019 - 09:47
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
16 Փետրվարի 2019 - 19:08
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Վայքի եւ Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ուշագրավ շարժեր խոշոր հարկ վճարողների ցանկում. «Ալեքս Հոլդինգը» 25 տոկոսով պակաս հարկ է վճարել
16 Փետրվարի 2019 - 15:34
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները, որտեղ ուշագրավ ու հետաքրքիր տեղարաշարժեր են եղել նախորդ տարվա համեմատ:
Կոնյակագործությունը հարվածի տակ է. կորցնում ենք շուկան. Տնտեսվարողները դիմում են վարչապետին
16 Փետրվարի 2019 - 14:48
Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց բողոքն արտահայտելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրոենսդրական փոփոխություններից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 795
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն