Facebook   Twitter
 
Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը

Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը

11 Հուլիսի 2018 - 18:20
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Օրվա ավարտին հանդիպում է տեղի ունեցել ճանապարհաշինական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչների հետ։ Ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության` «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիումի անդամները։ Քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Շեշտվել է, որ շինաշխատանքները պետք է իրականացվեն որակով և նախանշված ժամկետներում։
«Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը կհամալրվեն իրենց տեխնիկական միջոցները, կավելացվի շինարարների թիվը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13755
 
Լրահոս`