Facebook   Twitter
 
Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

11 Հուլիսի 2018 - 20:06
Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԵՏՄ–ն ու ԱՄՆ–ն պատրաստ չեն համագործակցել կիբեռանվտանգության ոլորտում. Ռուդոլֆ Ջուլիանի
23 Հոկտեմբերի 2018 - 18:18
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) եւ ԱՄՆ-ն պատրաստ չեն համագործակցել կիբերանվտանգության ոլորտում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթացող III Եվրասիական միջազգային համաժողովում:
Ուսանողուհուն վնասել են՝ ձեռքին «փորագրելով»՝ die (մեռի)
23 Հոկտեմբերի 2018 - 18:07
Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել: Վնասվածք են հասցրել ուսանողուհու։
ՀՅԴ խմբակցությունը դեռ դիրքորոշում չունի՝ ինչպես է քվեարկելու կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ
23 Հոկտեմբերի 2018 - 17:59
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը դեռ դիրքորոշում չունի՝ ինչպես է քվեարկելու հոկտեմբերի 24-ին կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Սկսում եմ վախենալ. Ստյոպա Սաֆարյան
23 Հոկտեմբերի 2018 - 17:54
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.
Ի սկզբանե արդեն դատապարտված է այս քրեական գործը. Երեմ Սարգսյանը` Սաշիկի որդու դատական գործի մասին (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 17:52
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին տուժող կողմը չէր ներկայացել, այդ իսկ պատճառով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրանց բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու:
Օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չի հաղթահարել. Ա. Հարությունյան
23 Հոկտեմբերի 2018 - 17:48
Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չի հաղթահարել: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից:
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
23 Հոկտեմբերի 2018 - 17:44
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գեղարքունիքում տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, այնուհետև ինքնավնասում կատարել
23 Հոկտեմբերի 2018 - 17:41
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում այսօր նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Լոռու մարզի դատախազը մարզի դպրոցներում կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին
23 Հոկտեմբերի 2018 - 17:38
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13760
 
Լրահոս`