Facebook   Twitter
 
Թաիլանդի իշխանությունները քարանձավից փրկված երեխաների մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել

Թաիլանդի իշխանությունները քարանձավից փրկված երեխաների մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել

11 Հուլիսի 2018 - 22:32
Թաիլանդի հեղեղված քարանձավում արգելափակված ֆուտբոլիստներին դուրս բերելու փրկարարական աշխատանքներին նվիրված մամլո ասուլիսում ցուցադրել են փրկված պատանիների մասնակցությամբ տեսանյութը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, տեսանյութում երևում է, որ պատանի ֆուտբոլիստները գտնվում են հիվանդանոցում: Նրանցից ոմանք քայլում էին հիվանդասենյակով, մինչդեռ մյուսները նստած էին անկողնում: Երեխաների ձայնը տեսանյութում չի լսվում:

Տեղի առողջապահության նախարարության և հիվանդանոցի ներկայացուցիչները նշել են, որ փրկված երեխաները և նրանց մարզիչը ուժեղացված սննդակարգով են սնվում, քանի որ քարանձավում անցկացրած օրերին միջինում 2-ական կգ-ով նիհարել են: Նշվում է, որ նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում և առողջական խնդիրներ չունեն:

Հիշեցնենք, որ պատանեկան ֆուտբոլային թիմի 12 ֆուտբոլիստն ու նրանց մարզիչը քարանձավում արգելափակված են մնացել հունիսի 23-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԿՀՎ-ն պարզել է,որ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է թագաժառանգ արքայազնը
17 Նոյեմբերի 2018 - 19:24
ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը եկել է այն եզրահանգման, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մահմեդ բեն Սալմանը: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրում է The Washington Post-ը` ԿՀՎ-ում իր աղբյուրներին հղումով:
Սարատովում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել
17 Նոյեմբերի 2018 - 19:11
ՌԴ Սարատով քաղաքում ավտոբուսի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Կանադայի ջրերում տեղի է ունեցել նավթի արտահոսք
17 Նոյեմբերի 2018 - 17:16
Կանադայում Նյուֆաունդլենդի ափերի մոտ ստրոջրյա նավթատարի հետ կապված խնդիրների պատճառով տեղի է ունեցել 250 խոր.մետր նավթի արտահոսք Ատլանտյան օվկիանոս, հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով օֆշորային արդյունահանման հարցերով կանադական խորհրդին:
Ֆրանսիայում վարորդները մտադիր են ճանապարհները փակել՝ բողոքելով վառելանյութի հարկերի բարձրացման դեմ
17 Նոյեմբերի 2018 - 13:16
Ֆրանսիայում վարորդները նախատեսում են ամբողջ երկրում ճանապարհները փակել՝ բողոքելով վառելանյութի հարկերի բարձրացման դեմ, փոխանցում է Associated Press-ը:
Մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ Brexit-ի վերաբերյալ կառավարության հետ շուրջ 5 ժամ տևած քննարկումներից հետո
17 Նոյեմբերի 2018 - 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ Brexit-ի վերաբերյալ կառավարության հետ շուրջ 5 ժամ տևած քննարկումներից հետո, գրում է Daily Mail-ը:
The Times-ը հայտնել է Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում ֆավորիտի անունը
17 Նոյեմբերի 2018 - 12:51
Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար առաջիկա պայքարում անկասկած ֆավորիտ է ռուսաստանցի Ալեքսանդր Պրոկոպչուկը, հայտնում է The Times պարբերականը:
Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովին կանչել են Ֆինլանդիայի ԱԳՆ՝ GPS սկանդալի համար
17 Նոյեմբերի 2018 - 12:35
STT գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովին կանչել են Ֆինլանդիայի ԱԳՆ՝ GPS սկանդալի համար:
ԱՄՆ-ում սխալմամբ հեռացրել են 73-ամյա բնակչուհու երկու երիկամները
17 Նոյեմբերի 2018 - 12:21
Միացյալ Նահանգներում սխալմամբ հեռացրել են Կոլորադո նահանգի բնակչուհու երկու երիկամները, հայտնում է Fox 31 հեռուստաալիքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4199
 
Լրահոս`