Facebook   Twitter
 
Աֆղանստանում կրթության վարչության վրա հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել

Աֆղանստանում կրթության վարչության վրա հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել

11 Հուլիսի 2018 - 22:56
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի կրթության վարչության շենքի վրա զինյալների հարձակման ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, հայտնում է TOLOnews-ը հղում անելով նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչ Աթաուլլա Հոգիյանիին:
Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրավիճակը հնարավոր է եղել վերահսկողության տակ առնել: Հարձակվողների ստույգ թիվը նշել նրանք չեն կարողացել: Ըստ ականատեսների՝ հարձակման ժամանակ մինչև 50 հոգի պատանդ է վերցվել: Այս տեղեկություններն իշխանությունները եւս չեն կարողացել հաստատել:

Ընդգծվում է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Ջելալաբադում իրականացված երրորդ հարձակումն է: Ահաբեկչութան համար պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել, սակայն նշվում է, որ նախորդ հարձակումներն իրականացրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գերծանրաբեռնվածության խնդիրը կլուծվի. Փոխնախարարը՝ Արարատի մարզի բնակիչներին
17 Հուլիսի 2018 - 17:03
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն, այսօր՝ հուլիսի 17-ին հանդիպել է Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների եւ այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղեւորների հետ։
Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան
17 Հուլիսի 2018 - 17:01
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի հարցազրույցն ամբողջությամբ.
Ոստիկանությունը ազատել է ակտիվիստին, ում հանել էին Պուտինի եւ Թրամփի մամուլի ասուլիսից
17 Հուլիսի 2018 - 17:00
Հելսինկիի ոստիկանությունը ազատել է ակտիվիստ Սեմ Հուսեյնիին, որը երկուշաբթի որպես լրագրող մասնակցել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսին եւ ուժի գործադրմամբ դահլիճից հանվել էր մինչեւ ասուլիսի մեկնարկը, որից հետո ձերբակալվել էր, հայտնում է Turun Sanomat պարբերականը:
Տարվա սկզբից ավելի քան 50 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա
17 Հուլիսի 2018 - 16:57
Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը 2018 թվականի սկզբից գերազանցել է 50 հազարը, սպանվել կամ անհայտ կորել է ավելի քան 1 440 մարդ: Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. «Տոյոտա»-ի երկու ուղևորները մահացել են
17 Հուլիսի 2018 - 16:47
Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 61-ամյա ուղեւոր Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև 59-ամյա Աիդա Գրիգորյանը։


Մ. Խորենացի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
17 Հուլիսի 2018 - 16:44
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում արդյունավետ կառավարում կստեղծվի
17 Հուլիսի 2018 - 16:42
Հայաստանի բոլոր այն հիվանդանոցներում, որոնք գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ նախատեսվում է արդյունավետ կառավարում ստեղծել:

Բագրատաշենի նոր մաքսապետը հայտնի է սադիստական դրսևորումներով
17 Հուլիսի 2018 - 16:40
Այսօր բուռն քննարկումների թեմա է դարձել Բագրատաշենի նոր մաքսապետի նշանակումը: Վերջինը Սերժ Սարգսյանի մտերիմ-հովանավորյալ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին է՝ Արթուր Գասպարյանը:
«Չեմ շփվել իր հետ, ծանոթ չեմ». Դավիթ Խաժակյանը` Հայկ Մարությանի հնարավոր թեկնածության մասին
17 Հուլիսի 2018 - 16:38
«Դաշինքո՞վ եք մասնակցելու սեպտեմբերին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, թե՞ առանձին»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքելով այս հարցին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14365
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
Հասարակություն, Քաղաքական
 
 
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի ԲՈւՀ-ում
Հասարակություն, Կոռուպցիան չարիք է