Facebook   Twitter
 
ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության բուն համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան

ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության բուն համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան

11 Հուլիսի 2018 - 23:28
Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը՝ 2018-2020 թվականների համար։
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ » ,-նշել է Աշոտյանն ու ընդգծել հատկանշական երկու փաստ:

«Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերությանհամաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծիվերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։ Նշված փաստաթղթում Եվրոպականհանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների ևժողովրդավարության խնդիրները»,-կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք
19 Նոյեմբերի 2018 - 11:42
Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի:
Հասմիկ Խոջյանը՝ հրապուրիչ կերպարում
19 Նոյեմբերի 2018 - 11:39
«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:)
ՀՀԿ- ն ունի ԱԺ մուտք գործելու շանս
19 Նոյեմբերի 2018 - 11:31
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հեղափոխությունից յոթ ամիս անց նախկին իշխող կուսակցություն ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն։
«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը
19 Նոյեմբերի 2018 - 11:15
Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան բացել է իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ:
Մարտունի քաղաքի միակ ավագ դպրոցում աշակերտների թվի աճ կա. դպրոցի տնօրեն
19 Նոյեմբերի 2018 - 11:00
Մարտունի քաղաքի Տ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը:
Լիխտենշտեյն - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
19 Նոյեմբերի 2018 - 10:51
Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին:
Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի
19 Նոյեմբերի 2018 - 10:41
Նոյեմբերի 18-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15706
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական