Facebook   Twitter
 
Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում. Մակրոնը՝ Փաշինյանին

Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում. Մակրոնը՝ Փաշինյանին

11 Հուլիսի 2018 - 23:45
Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։

Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար։

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական:

Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի
19 Նոյեմբերի 2018 - 10:41
Նոյեմբերի 18-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի
19 Նոյեմբերի 2018 - 10:40
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան:
Վարչապետը Մարտունիում է
19 Նոյեմբերի 2018 - 10:36
Քիչ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, նրան ուղեկցող մեքենաների շարասյանը հանդիպեցինք Գավառ-Մարտունի ավտոճանապարհին: Վարչապետին ուղեկցում էին նաև ճանապարհային ոստիկանները:
Խոշոր վթար Ձորաղբյուրում․ կա 3 վիրավոր
19 Նոյեմբերի 2018 - 10:31
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն
19 Նոյեմբերի 2018 - 10:26
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Վաղը տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
19 Նոյեմբերի 2018 - 10:20
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան
19 Նոյեմբերի 2018 - 10:14
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ եւ առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Հրդեհ Հրազդանում․ այրվել է մոտ 30 հավ
19 Նոյեմբերի 2018 - 10:11
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում:
Գլոբալ Կրեդիտը կիրականացնի 500մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի թողարկում
19 Նոյեմբերի 2018 - 09:53
Իրականացնելով պարտատոմսերի երեք հաջող թողարկում եւ տեղաբաշխումների ժամանակ ունենալով բարձր պահանջարկ՝ այս տարի եւս Գլոբալ Կրեդիտը նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15705
 
Լրահոս`
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական