Facebook   Twitter
 
«Փաստ». Նորանշանակ պետը թանկարժեք մեքենա է հայտարարագրել

«Փաստ». Նորանշանակ պետը թանկարժեք մեքենա է հայտարարագրել

12 Հուլիսի 2018 - 08:45
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում նշանակված Արմեն Ղազարյանին է պատկանում «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենա, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:
Բացի դրանից, Ղազարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 3 միլիոն 200 հազար, 400 հազար ու 6433 դրամ:

Դրամական միջոցները հետևյալ պատկերն ունեն՝ 2 միլիոն 600 հազար դրամ, 3 հազար եվրո ու 500 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 944 հազար դրամ, որից 824 հազար, 1 միլիոն 457 հազար և 802 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 508 հազար և 352 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտն է:

Ղազարյանը մասնագիտությամբ քաղաքագետ է: 2015թ.–ից քաղաքագիտական գիտությունների թեկնածու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
16 Փետրվարի 2019 - 09:17
«Հրապարակ» թերթը գրում է.
«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձեւը. Նոր ռեկորդ
16 Փետրվարի 2019 - 09:04
«168 ժամ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1489
 
Լրահոս`