Facebook   Twitter
 
ՀՀԿ-ն հրաժարվել է աշնանը համագումար անցկացնելու մտքից. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ն հրաժարվել է աշնանը համագումար անցկացնելու մտքից. «Ժողովուրդ»

12 Հուլիսի 2018 - 09:21
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն հրաժարվել է այս տարվա աշնանը նախատեսած համագումար անցկացնելու մտքից:
Բացի այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով դրանք վստահել փոխնախագահներին և կուսակցության Գործադիր մարմնի անդամներին: Սերժ Սարգսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակ շաբաթը մեկ անգամ է այցելում՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստերին:

Նա միայն այդ օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Մնացած ընթացքում, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա հեռախոսազանգերի միջոցով է կապի մեջ լինում կուսակիցների հետ:

Բացի այդ, այս օրերին ՀՀԿ-ից ակտիվորեն շարունակվում է արտահոսքը. մարդիկ զանգվածաբար ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
16 Փետրվարի 2019 - 09:17
«Հրապարակ» թերթը գրում է.
«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձեւը. Նոր ռեկորդ
16 Փետրվարի 2019 - 09:04
«168 ժամ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1489
 
Լրահոս`