Facebook   Twitter
 
Փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը փաստաբան Էդուարդ Մանասյանին անհարկի կալանքի տակ պահելու կապակցությամբ

Փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը փաստաբան Էդուարդ Մանասյանին անհարկի կալանքի տակ պահելու կապակցությամբ

12 Հուլիսի 2018 - 12:26
Փաստաբան Էդուարդ Մանասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար:
Էդուարդ Մանասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

Քրեական գործը հանձնվել է դատարան: Էդուարդ Մանասյանն առ այսօր գտնվում է կալանքի տակ:

Այս մասին ասվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից տարածված հայտարարության մեջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն, այն է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Էդուարդ Մանասյանի պաշտպանի պնդմամբ նշված հիմքերն առկա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեական գործն արդեն հանձնված է դատարանին, ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը փաստաբանին անհարկի կալանքի տակ պահելու կապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, բացի կալանավորումից, նախատեսված են նաև այլ խափանման միջոցներ: ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ անազատության հետ կապ չունեցող խափանման այլ միջոցները նույնպես կարող են ապահովել մեղադրյալ Էդուարդ Մանասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Հետգրությամբ Արա Զոհրաբյանը հավելել է, որ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ
19 Հուլիսի 2018 - 15:10
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։
Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին.ՀՔԾ պետ
19 Հուլիսի 2018 - 15:05
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին:
2017-ի համար արձանագրված մոտ 5 մլրդ դրամի խախտումից վերականգնվել է 1,1 մլրդ-ը. Փաշինյանը հարցրեց՝ «Բա մնացա՞ծը»
19 Հուլիսի 2018 - 15:00
ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:
Ինքնասպանություն Կոտայքի մարզում. 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել
19 Հուլիսի 2018 - 14:56
Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել։
«ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս». Արթուր Գրիգորյան
19 Հուլիսի 2018 - 14:45
ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Արայիկ Հարությունյանը՝ Կարեն Պետրոսյանին ՀՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին
19 Հուլիսի 2018 - 14:40
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ձեռնպահ մնաց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որևէ մեկնաբանությունից։
Կառավարության հաստատած ծրագրին փոխվարչապետը լավատեսորեն չի վերաբերվում
19 Հուլիսի 2018 - 14:34
Կառավարությունը հուլիսի 19-ին, հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:
Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով. Արայիկ Հարությունյան
19 Հուլիսի 2018 - 14:23
Փորձում ենք դպրոցների լիցենզիաները համապատասխանեցնել իրենց ունեցած հզորություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12442
 
Լրահոս`