Facebook   Twitter
 
Ծնողներին պետք է ճիշտ եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրել պատվաստումների մասին. մասնագետ

Ծնողներին պետք է ճիշտ եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրել պատվաստումների մասին. մասնագետ

12 Հուլիսի 2018 - 13:03
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Երևան քաղաքի տեղամասային մանկաբույժների և իմունականխարգելման գործընթացի պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկման նպատակն էր ևս մեկ անգամ անդրադառնալ հանրապետությունում իմունականխարգելման գործընթացին, առավել հաճախ հնչող հարցերին և դրանց պարզաբանմանը:

Քննարկման ընթացքում իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել է, որ ի թիվս այլ պարտականությունների պատշաճ կատարման, բոլորի նպատակը պետք է լինի նաև այցելուներին ճիշտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը:

«Երբ ծնողը երեխային բերում է պատվաստում ստանալու, բացի նրանից, որ պետք է մանրամասն զննվի երեխայի առողջական վիճակը, անհրաժեշտ է, որպեսզի դուք ծնողին մանրամասն ներկայացնեք երեխայի առողջական վիճակը, պատվաստումից հետո հնարավոր հետևանքները` ջերմություն, տեղային ցավ, ինչպես նաև դրանք կանխելու եղանակները», - ընդգծել է Սահակյանը:

Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը ներկայացրել է պատվաստումների հակացուցումները, ինչպես նաև հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման վերաբերյալ տեղեկատվություն:

Տեղամասային մանկաբույժները և իմունականխարգելման գործընթացի պատասխանատուներն իրենց հերթին նշել են, թե ինչ խնդիրներ կան այս պահին, ինչպիսի խոչընդոտներ են հանդիպում, հիմնականում ինչ հարցեր են հնչում ծնողների կողմից: Քննարկվել են ներկայացված հարցերը, որոնց տրվել են պարզաբանումներ ոլորտի պատասխանատուների կողմից:

Հանդիպման ավարտին մասնակիցները նշել են, որ ընտրված ձևաչափը շատ արդյունավետ է և ցանկալի է, որպեսզի նման հանդիպումներն ունենան պարբերական բնույթ: Նման ձևաչափով աշխատանքային քննարկումները նախատեսվում է շարունակել մինչև սույն թվականի հուլիսի 17-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13384
 
Լրահոս`