Facebook   Twitter
 
Միանգամից երեք մանկապատանեկան գրքի շնորհանդես և նկարների ցուցահանդես

Միանգամից երեք մանկապատանեկան գրքի շնորհանդես և նկարների ցուցահանդես

12 Հուլիսի 2018 - 13:11
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հուլիսի 13-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից երեք գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացնի:
Հանրության դատին կհանձնվեն տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի, Մարիա Ղազարյանի երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Նշենք, որ շնորհանդեսը կուղեկցվի Սուսաննա Հարությունյանի հեղինակած նկարների ցուցահանդեսով:

Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության, այսինքն, դա այն երանությունն է, որին ձգտում է մարդ արարածը իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը:

Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղ­ծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:

Ս. Հարությունյանի, Ա. Ղազարյանի և Մ. Ղազարյանի գրքաշարը պատկերազարդված է իրենց իսկ նկարներով, այսինքն՝ հեղինակներին միավորում են ոչ միայն խոսքն ու սյուժեն, այլ նաև գեղանկարչական աշխարհընկալումը:

«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար:

Այն շարունակական շարք է (ընթացքում է ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը»)՝ գրված երեք հեղինակի կողմից, ընտանեկան ընթերցանության համար, ֆենտեզի ժանրով: Գրքերի հերոսները ծնված օրից մեգապոլիսում ապրող, մինչև անգամ անհատականություն դարձած երեխաներ են: Այդ շարքի միջով, որպես լեյտմոտիվ, անցնում է ներկայում արդիական՝ մեգապոլիսներում դեռահասների միայնակության թեման: Այդ խնդիրը յուրաքանչյուրն իր ձևով է լուծում: Եվ, որպես կանոն՝ երևակայական տարածքում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ժասմինը պատմել է, թե ինչ շքեղ նվեր է մատուցել Պուգաչովան իր դստեր 7-ամյակին
17 Փետրվարի 2019 - 23:37
Երգչուհի Ժասմինի դուստրը՝ երկրորդ ամուսնությունից ծնված Մարգարիտան, 7 տարեկան է դարձել: Եվ այդ առիթով Մոսկվայում շքեղ ընդունելություն է տեղի ունեցել, որի ամենակարևոր հյուրն Ալլա Պուգաչովան է եղել:
«Աշխարհն իմն է»․ Էմմիի եւ նրա որդիների ջերմ լուսանկարը
17 Փետրվարի 2019 - 15:19
Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։
«Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը
17 Փետրվարի 2019 - 10:58
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով վերջերս մայր է դարձել, այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Նա հազվադեպ է գրառումներ կատարում, նոր լուսանկարներ հրապարակում:
Չեչեն գրողը դատական հայց է ներկայացրել «Ավատար»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի դեմ
16 Փետրվարի 2019 - 18:14
Չեչնիայից գրող Ռուսլան Զակիրևը փորձում է «Ավատար» ֆիլմի համահեղինակ ճանաչվել։ Տղամարդը Գրոզնիի Զավոդսկի շրջանային դատարան է դիմել՝ պահանջելով փոխհատուցել իր բարոյական վնասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ»-ի իններոդ դրվագի նկարահանման ավարտի մասին
16 Փետրվարի 2019 - 17:06
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը տեղեկացրել է «Աստղային պատերազմներ․ Դրվագ 9-րդ» ֆիլմի նկարահանման ավարտի մասին։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
15 Փետրվարի 2019 - 22:39
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը, որը վերջերս կրկին հայր է դարձել, բացահայտել է նորածին որդու անունը: Տղային ի պատիվ մոր Ալեքսանդր են անվանակոչել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 757
 
Լրահոս`