Facebook   Twitter
 
Փաստաբանների պալատի հայտարարությունը` փաստաբան Էդուարդ Մանասյանին կալանքի տակ պահելու կապակցությամբ

Փաստաբանների պալատի հայտարարությունը` փաստաբան Էդուարդ Մանասյանին կալանքի տակ պահելու կապակցությամբ

12 Հուլիսի 2018 - 13:47
Փաստաբան Էդուարդ Մանասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար:
Էդուարդ Մանասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

Քրեական գործը հանձնվել է դատարան: Էդուարդ Մանասյանն առ այսօր գտնվում է կալանքի տակ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն, այն է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Էդուարդ Մանասյանի պաշտպանի պնդմամբ նշված հիմքերն առկա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեական գործն արդեն հանձնված է դատարանին, ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը փաստաբանին անհարկի կալանքի տակ պահելու կապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, բացի կալանավորումից, նախատեսված են նաև այլ խափանման միջոցներ: ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ անազատության հետ կապ չունեցող խափանման այլ միջոցները նույնպես կարող են ապահովել մեղադրյալ Էդուարդ Մանասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
Քրիստինա Ագիլերան իր որդու հետ լուսանկար է հրապարակել
20 Հուլիսի 2018 - 23:32
Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան ակտիվորեն վարում է իր Instagram-ը։
Ավստրալիայում բնակվող 9-ամյա տղայի քաշը հասել է 178 կգ-ի
20 Հուլիսի 2018 - 23:23
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում բնակվող 9-ամյա տղան կշռում է 178 կգ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, երեխան սկսել է գիրանալ վաղ մանկութունից:
Գիտնականները հայտնել են քրտինքի տհաճ հոտի պատճառը
20 Հուլիսի 2018 - 23:18
Քրտինքի հետևանքով տհաճ հոտի առաջացմանը նպաստում են միկրոօրգանիզմները, որոնք սնվում են օրգանիզմի արտազատած նյութերով։
Պրանկեր Վովանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել Փաշինյանի վրա
20 Հուլիսի 2018 - 22:55
Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել կատակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Լիոնից Հայաստան հետախուզվող է տեղափոխվել. նա որոնվում էր 6 տարի
20 Հուլիսի 2018 - 22:44
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին:
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ Չալոն ապրելու է վարչապետի առանձնատանը
20 Հուլիսի 2018 - 22:30
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալոն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այս մասին հայտնում է Paws Vet Clinic կլինիկան Facebook-ի իր էջում։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն` մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ
20 Հուլիսի 2018 - 22:17
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունիցլ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12466
 
Լրահոս`