Facebook   Twitter
 
Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

12 Հուլիսի 2018 - 13:49
«Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել հայտնում է «Московский Комсомолец»-ը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը հայտնում է հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ «Մարդու առևանգում» հոդվածով: Օրյոլի մարզում Բուդագովն օլիգարխ է համարվում: Անցած տարի նա անսպասելիորեն արդարացվել էր պաշտոնյային կաշառելու գործով, չնայած կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:

Գործարարը հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործն իր ագրոհոլդինգի վերահսկողությունն իրենից խլելու փորձի հետևանք է: Rusarminfo.ru կայքի փոխանցմամբ , Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊԵԿ նախագահը սխալմամբ է անուններ հրապարակել. քննիչները նրան զգուշացրել են
19 Հուլիսի 2018 - 15:17
Քննիչները, կոլեգաներն ինձ ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել գործին:
Գագիկ Ծառուկյանին «Օլիմպավանի» գործով կանչե՞լ են հարցաքննության. ՀՔԾ պետի մեկնաբանությունը
19 Հուլիսի 2018 - 15:14
Նախաքննական գաղտնիք է: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նման կերպ պատասխանեց հարցին, թե արդյոք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կանչվել է հարցաքննության, թե՝ ոչ:
Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ
19 Հուլիսի 2018 - 15:10
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։
Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին.ՀՔԾ պետ
19 Հուլիսի 2018 - 15:05
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին:
2017-ի համար արձանագրված մոտ 5 մլրդ դրամի խախտումից վերականգնվել է 1,1 մլրդ-ը. Փաշինյանը հարցրեց՝ «Բա մնացա՞ծը»
19 Հուլիսի 2018 - 15:00
ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:
Ինքնասպանություն Կոտայքի մարզում. 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել
19 Հուլիսի 2018 - 14:56
Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել։
«ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս». Արթուր Գրիգորյան
19 Հուլիսի 2018 - 14:45
ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Արայիկ Հարությունյանը՝ Կարեն Պետրոսյանին ՀՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին
19 Հուլիսի 2018 - 14:40
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ձեռնպահ մնաց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որևէ մեկնաբանությունից։
Կառավարության հաստատած ծրագրին փոխվարչապետը լավատեսորեն չի վերաբերվում
19 Հուլիսի 2018 - 14:34
Կառավարությունը հուլիսի 19-ին, հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14397
 
Լրահոս`