Facebook   Twitter
 
Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի

Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի

12 Հուլիսի 2018 - 14:00
Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծերի ընդունումից հետո: «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»,- ասաց ԱԺ նախագահը:
Հուլիսի 12-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինի համաձայն՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ և երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
14 Դեկտեմբերի 2018 - 14:07
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Հայաստանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին
14 Դեկտեմբերի 2018 - 13:47
Բասկետբոլի 2019թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի եւ Մալթայի հավաքականները:
Համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո նվիրատվությունների գումարն ավելացել է
14 Դեկտեմբերի 2018 - 13:33
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերի 22-ին իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ավելացել է շուրջ մեկ ամսվա ընթացքում:
Սպասում ենք իրավապահ մարմինների պարզաբանումներին. Արման Թաթոյանը՝ ընտրությունների մասին
14 Դեկտեմբերի 2018 - 13:31
Ընտրությունների օրը ՄԻՊ գրասենյակն ստացել է որոշակի ահազանգեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ։
Լևոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է
14 Դեկտեմբերի 2018 - 13:28
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատված Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի:
Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն. բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
14 Դեկտեմբերի 2018 - 13:21
Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաեւ կենդանասերները այսօր՝ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Բացահայտել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
14 Դեկտեմբերի 2018 - 13:18
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առանձնազրույցի արդյունքներով՝ գրություններ են ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն։
Մանդարին, սև խավիար, խնձորի հյութ. հայտնի է՝ Ամանորին ինչ տոնական «սեղան» է լինելու Միջազգային տիեզերակայնում
14 Դեկտեմբերի 2018 - 13:13
Հայտնի է՝ ինչ տոնական «սեղան» են ունենալու Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները Նոր տարվա կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15992
 
Լրահոս`