Facebook   Twitter
 
Ալիևը մտահոգված է, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան. ՀՀ վարչապետ

Ալիևը մտահոգված է, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան. ՀՀ վարչապետ

12 Հուլիսի 2018 - 14:04
Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ դարձավ, Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Բրյուսելում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, այն ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», - նշել է նա։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Արցախում լարվածությունն աճել է։

«Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ՝ Արցախի հետ սահմանին, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով», - նշել է Ն. Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է՝ կարծում է, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան։

«Եվ, որքան հասկանում եմ, նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին։

«Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
ԱՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
20 Հուլիսի 2018 - 23:43
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
Քրիստինա Ագիլերան իր որդու հետ լուսանկար է հրապարակել
20 Հուլիսի 2018 - 23:32
Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան ակտիվորեն վարում է իր Instagram-ը։
Ավստրալիայում բնակվող 9-ամյա տղայի քաշը հասել է 178 կգ-ի
20 Հուլիսի 2018 - 23:23
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում բնակվող 9-ամյա տղան կշռում է 178 կգ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, երեխան սկսել է գիրանալ վաղ մանկութունից:
Գիտնականները հայտնել են քրտինքի տհաճ հոտի պատճառը
20 Հուլիսի 2018 - 23:18
Քրտինքի հետևանքով տհաճ հոտի առաջացմանը նպաստում են միկրոօրգանիզմները, որոնք սնվում են օրգանիզմի արտազատած նյութերով։
Պրանկեր Վովանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել Փաշինյանի վրա
20 Հուլիսի 2018 - 22:55
Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել կատակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Լիոնից Հայաստան հետախուզվող է տեղափոխվել. նա որոնվում էր 6 տարի
20 Հուլիսի 2018 - 22:44
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին:
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ Չալոն ապրելու է վարչապետի առանձնատանը
20 Հուլիսի 2018 - 22:30
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալոն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այս մասին հայտնում է Paws Vet Clinic կլինիկան Facebook-ի իր էջում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13988
 
Լրահոս`