Facebook   Twitter
 
Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

Պետնախարար Մարտիրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

12 Հուլիսի 2018 - 15:11
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 12-ին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների և ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքային խորհրդակցությանը և ներկա գտնվել երկու գործընկեր կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ պետական նախարարը նշել է, որ ինչպես տրանսպորտի, այնպես էլ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնցում շարունակական զարգացումը մշտական գործընթաց է, մշտապես գտնվում են Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ նշված ուղղություններում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և առկա խնդիրների օպերատիվ լուծման համար շատ կարևոր է հայկական երկու հանրապետությունների պետական լիազոր կառույցների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրին՝ պետնախարարը ընդգծել է, որ նախանշված ծրագրերի իրականացման հարցում այն առանցքային նշանակություն կունենա:

Շնորհակալություն հայտնելով հանդիպումը ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպելու համար՝ ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշել է, որ այցը թեև ճանաչողական է, սակայն արցախցի գործընկերների հետ արդեն հասցրել են հստակեցնել փոխգործակցության հարցերի շրջանակը: Նախարարի խոսքով՝ կողմերի միջև առկա է փոխադարձ պատրաստակամություն՝ բարձր մակարդակով շարունակելու համատեղ աշխատանքը:

Ներկայացնելով հանդիպման արդյունքները՝ ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը վստահեցրել է, որ ՀՀ գործընկեր կառույցի հետ աշխատանքային բարենպաստ մթնոլոտ է ձևավորված: Նա համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը բովանդակային առումով ներառում է այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնց շուրջ պատրաստ են շարունակել հետագա համագործակցությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանաբար գումար են ման եկել, չեն գտել. Արմավիրի մարզպետը` մարզպետարանում նախօրեին տեղի ունեցածի մասին
17 Փետրվարի 2019 - 23:11
Արմավիրի մարզպետարանից ոչինչ չի կորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով նախօրեին մարզպետարանում տեղի ունեցած գողության դեպքին:
Գազպրոմբանկը սառեցրել է վենեսուելական PDVSA հաշիվները. Reuters
17 Փետրվարի 2019 - 23:06
Գազպրոմբանկը որոշել է սառեցնել վենեսուելական նավթային Petroleos de Venezuela (PDVSA) ընկերության հաշիվները, հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով կազմակերպության աղբյուրը:
Նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին հրավիրել է Հայաստան
17 Փետրվարի 2019 - 23:04
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17201
 
Լրահոս`