Facebook   Twitter
 
Հաշտարարի ինստիտուտը կգա օգնելու բեռնաթափել դատավորներին և նրանց թիվը եռակի ավելացնելու կարիք չի լինի. փաստաբան

Հաշտարարի ինստիտուտը կգա օգնելու բեռնաթափել դատավորներին և նրանց թիվը եռակի ավելացնելու կարիք չի լինի. փաստաբան

12 Հուլիսի 2018 - 15:13
Վերջերս ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է դատավորների թվի երեք անգամ ավելացման անհրաժեշտության մասին: Ըստ փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանի՝ հարցը ունի մեկ այլ լուծում, այն է՝ փոփոխել հաշտարարության մասին օրենքը և համապատասխան լիազորություններ տալ հաշտարարներին լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լուծվել ամենացածր օղակում և չհասնել դատարան:
Այսօր հաշտարարի ինստիտուտի կայացման հարցը կարևոր է այնքանով, որ գործող օրենքով հաշտարար կարող է լինել յուրաքանչյուր անձ՝ ով ունի բարձրագույն կրթություն: Այսինքն՝ կոնսերվատորիա կամ պոլիտեխնիկ ավարտած անձ, ով չունի փաստաբանական փորձ կամ կրթություն, հանդես է գալիս որպես հաշտարար, դա սխալ է:

Ըստ փաստաբանի՝ այս ինստիտուտի կայացման արդյունքում դատավորները կբեռնաթափվեն, և կարիք չի լինի դատավորների թվի եռակի ավելացում, իսկ դա եռակի անգամ ծախսերի ավելացում է, քանի որ պետք կգան նաև շենքեր, ամեն դատավորին սպասարկող երեք հոգուց բաղկացած աշխատակազմ, թանկարժեք տեխնիկա, աշխատավարձեր, իսկ այսօր Հայաստանում դատավորների միջին աշխատավարձը կազմում է 420.000 – 1 200 հազար դրամ, իսկ հաշտարարի ինստիտուտի կազմավորման և լիարժեք գործարկման արդյունքում առանց մեկ լումա ծախսելու հնարավոր կլինի շատ արագ լուծել վճիռների կայացման խնդիրը:

Ըստ բանախոսի՝ հաշտարարի ինստիտուտը դիտավորյալ է վատ գրվել, որպեսզի դատավորները կարողանան կաշառք վերցնել:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
23 Սեպտեմբերի 2018 - 20:06
Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այս րոպեներին Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
23 Սեպտեմբերի 2018 - 20:03
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
Աջափնյակում 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջեւ քաշքշուկ է եղել. «Անկախ դիտորդ»
23 Սեպտեմբերի 2018 - 19:57
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Այս մասին նշված է «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրած խախտումներում:
Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն
23 Սեպտեմբերի 2018 - 19:47
Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները
23 Սեպտեմբերի 2018 - 19:36
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը
23 Սեպտեմբերի 2018 - 19:30
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը:
Ո՞րն է քնի համար ամենավտանգավոր դիրքը
23 Սեպտեմբերի 2018 - 19:22
Ամերիկյան Մայո կլինիկայի փորձագետները պարզել են, որ փորի վրա քունը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել,– գրում է Bustle պարբերականը։
6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 19:18
6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզեց, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14955
 
Լրահոս`